Պետք է խփենք այս «հեղափոխության» դագաղի վերջին մեխը. Հովհաննես Խաչատրյան

Տեսանյութեր

«Դիմադրություն» շարժումը նոյեմբերի 5-ին հրավիրում է համազգային հանրահավաքի: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀԿ խորհրդի անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

— Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ արցախահայությունը դիմեց մայր Հայաստանին` կոչ անելով միանալ իրենց, պայքարել իրենց հետ միասին: Չե՞ք կարծում, որ նոյեմբերի 5-ին հանրահավաք անելը բավական ուշացած է:

— Կարծում եմ` ուշ չէ: Հայաստանում կա երկու տեսակետ. մեկը այս իշխանություններն են առաջ մղում, թե նոյեմբերի 9-ը մեզ համար դատավճիռ է եւ պետք է համակերպվենք այս կարգավիճակի հետ, պետք է հանձնենք, որ կարողանանք գոյատեւել: Բայց կա այլ տեսակետ, որն առաջ է քաշում ընդդիմությունը կամ իրեն հայ համարող ցանկացած մարդ: Հետեւապես, յուրաքանչյուր հայ այդ օրը պետք է գտնվի Ֆրանսիայի հրապարակում` ոչ թե կանգնելով որեւէ քաղաքական դեմքի, քաղաքական ուժի, այլ` Արցախի կողքին: Արցախն այսօր հանդիսանում է Հայաստանի անվտանգության երաշխավորը, եւ, կանգնելով արցախցու կողքին` մենք փրկում ենք Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը:

— Բայց հանրության մի զանգված հիասթափված է, ասում են` ամիսներով եղան հանրահավաքներ, տարբեր ակցիաներ, սակայն ոչինչ էլ չփոխվեց: Ի՞նչ կասեք այս մասին:

— Արցախում տեղի ունեցած հուժկու հանրահավաքը նաեւ այդ մարդկանց մոտ կբարձրացնի այն տրամադրվածությունը, որ իրենք էլ գան եւ մասնակցեն հանրահավաքին: Ճիշտ է, նման բողոքներ, խոսակցություններ կան նաեւ ընդդիմադիր դաշտում: Այսօր ընդդիմադիր դաշտն էլ բազմակարծիք է: Դրա համար մենք առաջարկել ենք` դուք հրավիրեք հանրահավաք, դուք քայլեր ձեռնարկեք, մենք կգանք ու կմիանանք: Սակայն, այս պահին չպետք է պառակտել ընդդիմությանը եւ պետք է հանուն մեկ գաղափարի` հանուն մեր պետականության, մեր ինքնիշխանության, ուղղակի, կանգնել այն մարդկանց կողքին, ով իրապես եւ խորապես ցավում է Հայաստանի եւ Արցախի համար:

— Ի՞նչ եք ակնկալում նոյեմբերի 5-ի հանրահավաքից` այն վերջնագի՞ր է լինելու, թե՞ շարունակական հանրահավաքների սկիզբ:

— Նոյեմբերի 5-ից սկսած` մենք բոլորով միասին պետք է խփենք այս «հեղափոխության» դագաղի վերջին մեխը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում