«Սպորտինգը» հունվարին առաջարկ կանի Ռոնալդուին
ՍպորտԼիսաբոնի «Սպորտինգը» հունվարին կփորձի ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է Mirror-ը։
Պորտուգալական ակումբը ցանկանում է կնքել կես տարվա վարձակալության պայմանագիր եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կիսել Ռոնալդուի աշխատավարձը։ 37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Ռոնալդուն «Սպորտինգում» է սկսել պրոֆեսիոնալ կարիերան՝ 31 խաղում խփելով 5 գոլ, կատարելով 6 գոլային փոխանցում։

