Հարցի լուծման միայն ու միայն մեկ տարբերակ կա՝ ազատ ու ինքնորոշված Արցախ. թեմի առաջնորդ

Տեսանյութեր

«Սիրելի՛ Հայրենակիցներ, իրապես Դուք հերոս ժողովրդի հերոս զավակներն եք: Այսօր Դուք մի կողմ եք թողել Ձեր բոլոր տեսակի անձնական նեղություններն ու դժվարությունները և եկել եք այստեղ՝ Վերածննդի հրապարակ, Ձեր հերոս նախնիների սրբազան կանչով, ովքեր սկսեցին Արցախյան շարժումը, որն հետո դարձավ պայքար ու գոյապայքար, որպեսզի ցույց տաք համայն հայությանը, որ Արցախը ապրում է և պիտի ապրի, քանզի ավետարանական խոսքի համաձայն մեր «Այո»-ն այո է, «ոչ»-ը՝ ոչ: Ես, որպես թեմակալ առաջնորդ, ոչ միայն օրհնում, այլ նաև խոնարհվում եմ Ձեր նվիրական կեցվածքի առջև: Մենք շատ մեծ գին ենք վճարել, որպեսզի կարողանանք ապրել ազատ, անկախ, ինքնորոշված Արցախում, և մեր այսօրվա խորհրդանշական հավաքը վառ ապացույցն է այն իրողության, որ արցախյան շարժումն ավարտված չէ և այն շարունակվում է նոր շեշտադրմամբ, որովհետև մենք ապրող ազգ ենք, և հակառակ տեսանելի և անտեսանելի թշնամիների, Արցախը պիտի ապրի և զորանա: 1988-ի անկախության «Այո»-ն մնում է այժմեական և ավելի զորեղ, որպեսզի այն դառնա համախմբող ողջ հայության համար, պիտի դառնա հոգու ճիչ` անտարբերությունից հանելու շատերին և ճշմարիտ ճանապարհից շեղվածներին հետ դարձնելու, դառնա առ Աստված աղերս` փրկության և հավերժության համար:

Վստահեցնում ենք Ձեզ, որ այսօր ողջ հայությունը Հայաստանում և սփյուռքում սպասում է արցախահայության որոշմանը, և ժողովուրդն իր օրենսդիր ղեկավարության հետ միասին կայացրել է այդ որոշում-հայտարարությունը: Ուստի մեզ մնում է, որ մեզնից դեն նետենք մեր միասնականությանն ու պայքարին խանգարող բոլոր տեսակի խոտելի ու խոցելի երևույթները: Հագնենք Աստծո սպառազինությունը. հագնենք հավատքի պատմուճանը, վերցնենք առաքինությունների վահանն ու արդարության սուրը և դառնանք մեկ միասնություն, որն իրոք հարիր է արցախցիներին, միասնաբար բռնենք արցախյան շարժման ռահվիրաների ձեռքը՝ շարունակելու մեր արդար պայքարը:

Սիրելիներ, այսօր մեր ազգը կանգնած է այնպիսի դժվարին փորձության առաջ, երբ դրված է մեր լինել – չլինելու, մեր ազգային արժանապատվության ու կորստի հարցը։ Մենք կյանքի և մահվան պայքարի մեջ ենք և մեր ապրելու իրավունքը փորձում են որոշել առանց մեզ. չար ուժերը փորձում են Արցախը հայաթափել, որոշումներ կայացնել ոչ ի նպաստ մեզ և այս ամենին տալ «քաղաքակիրթ» ձևակերպումներ: Բայց մենք գիտենք, որ Արցախի հարցը սովորական հարց չէ, այն չարի և բարու, խավարի և լույսի պատերազմ է, քոչվորի և տեղաբնիկի հարց է, որն ուզում են լուծել գաղտնի և առանց մեզ:

Այսօր Արցախի հարցի լուծման միայն ու միայն մեկ տարբերակ կա՝ ազատ ու ինքնորոշված Արցախ: Ահա այդ համոզումով է, որ մենք արդեն իսկ 30 և ավելի տարիներ ասում ենք՝ «Այո» ինքնորոշմանը:

Այսօր Արցախի կողքին լինել` նշանակում է լինել արդարության և քաղաքակրթության կողքին, սա է բանալին Արցախի հարցի լուծման, կանգնել ազգերի ինքնորոշման քաղաքակիրթ ձևաչափի կողքին:

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կանգնած է արցախահայության կողքին իր ազգընտիր Հայրապետով:

Աղոթում եմ, որ Աստված օրհնի մեր միասնությունը, օրհնի մեր Արցախ աշխարհը և նրա ազատատենչ ոգին:

Մեր շնորհակալությունն ու օրհնությունն ենք բերում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբին և հրամանատարությանը, որ ապահովում են մեր ամենօրյա կյանքն ու խաղաղությունը մեր հողում: Մեր երախտագիրությունն ենք հայտնում Ռուս Ուղղափառ եկեղեցուն, որ այսօր իր հոգևոր «դեսպանությունն» ունի Արցախում, որտեղ ամեն օր աղոթք է բարձրացվում Ռուսաստանի և Արցախի համար: Լիահույս եմ, որ այս հոգևոր դեսպանության հենքի վրա վեր կխոյանան բարեկամանական ևս երկու կարևոր կառույցներ՝ տնտեսական և քաղաքական ոլորտներում:

​Սիրելի Հայրենակիցներ, եթե մենք լինենք միասնական և ապրենք Աստվածահաճո կյանքով, ապա Աստված չի ուշացնի Արցախի փրկության օրը։ Մտածենք այս ոգով և գործենք այդ հավատով: Աստված օրհնի Արցախն ու նրա հերոսական ժողովրդին։ Ամեն», - Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթի ժամանակ ասաց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ՎՐԹԱՆԵՍ եպիսկոպոս ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում