«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Թատրոն կայարան»-ի «Անահիտ»-ը կոնկրետ ասելիք ունի

Տեսանյութեր

Արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է «Թատրոն կայարան»-ը, որը թատերասեր հանրության առաջ իր դռներն է բացել բավական հետաքրքիր խաղացանկով: «Անկոչ հյուրը», «Սեր ֆրանսիական ձեւով» եւ այլ ներկայացումների շարքն օրերս էլ համալրեց նաեւ Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի համանուն բեմադրությունը: Ընդ որում՝ առաջնախաղը հանդիսատեսի պակաս չուներ. «Անահիտ»-ով հետաքրքրված էին ոչ միայն պատանի, այլեւ մեծահասակ հանդիսատեսը:

Բեմադրության եւ սցենարի հեղինակը «Թատրոն Կայարանի» գեղարվեստական ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՔԱՐԱՋՅԱՆՆ է, ում գնահատմամբ՝  այսպիսի «Անահիտ» երեւանյան թատրոններում դեռ չէր բեմադրվել:  Նա պիեսի հիմքում պահպանել է 5 կարեւոր կետ. սեր ծնողի, սեր կողակցի, սեր աշխատանքի, սեր փոխհարգանքի, սեր հայրենիքի նկատմամբ: Հատուկ այս ներկայացման համար երաժշտություն է գրել կոմպոզիտոր ՎԱՀԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, իսկ պարերը բեմադրել է ՆԱԿԱ ՄԻՐԶՈՅԱՆԸ, նկարիչ՝ ԱՐԵԳ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ:

Թատրոնի փոխտնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ (ԱՆԴԻ) ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ հատկապես այս ներկայացումը շատ լուրջ եւ մեծ պատասխանատվությամբ են իրականություն դարձրել:

«Սա սովորական կամ հերթական ներկայացումներից չի եղել, այլ կոնկրետ ասելիք ունի՝ թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար, ինչի համար մեր տաղանդավոր դերասանական կազմը ջանք չխնայեց, զորուգիշեր աշխատեց ու փայլուն կերպով հանձնեց այն հանդիսատեսի դատին», - ասաց Սողոյանը:

Նշենք, որ ներկայացմանը ներկա էին մշակութային գործիչներ, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ: Ի դեպ, Սողոյանը տեղեկացրեց, որ առաջնախաղին իրենց աջակցել է Ararat view Garden-ի տնօրինությունը, որպեսզի ներկայացմանը մասնակից լինեն նաեւ պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան