Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է... բոլորս դեպի հրապարակ. Արշակ Աբրահամյան
Ներքաղաքական«Վաղը Վերածննդի հրապարակում բոլորս մեր ներկայությամբ պետք է ապացուցենք, որ տեր ենք մեր երկրին և պետականությանը: Չպետք է թույլ տալ, որպեսզի մեկ անձը առանց 120 000 արցախցիների կարծիքը հաշվի առնելու, ստորագրի որևէ փաստաթուղթ և Արցախը բռնակցի Ադրբեջանին։ Բոլորս դեպի հրապարակ՝ ի լուր աշխարհի հայտարարելու, որ Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է: Արցախը եղել է, կա և մնալու է Հայկական», - գրել է «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգող խորհրդի անդամ ԱՐՇԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:

