Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ՀԱՊԿ գոյություն չունի
Ներքաղաքական«Երբ 2021-ի մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանը խախտել է սահմանը, բնականաբար մենք, ոչ թե բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, այլ վավերացված միջազգային փաստաթղթերի վրա հիմնվելով ասել ենք՝ կարմիր գիծը խախտվել է եւ նախատեսված են մեխանիզմներ, որոնք պետք է գործեն: Մեզ ասել են՝ այո, բայց ոնց որ սահմանը դեմարկացված չի: Ասել, թե հայտնի չէ, թե սահմանը որտեղով է անցնում, նշանակում է, որ ՀԱՊԿ գոյություն չունի, որովհետեւ կա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, որը պարփակված է անդամ պետությունների սահմաններով: Եթե պետություններից մեկը այդ տրամաբանությամբ չունի սահման, նշանակում է չկա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, նշանակում է չկա կազմակերպություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում:

