Այսօր մի կարմիր գիծ կա՝ դու ազգային ազատագրական պայքարի մեջ ես, թե դրա դեմ ես. Հայկ Այվազյան

Տեսանյութեր

Ըստ Հայաստանի հականացիստական ճակատի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ` Ռուսաստանն Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ գործողությունը չի շտապում ավարտին հասցնել, որովհետեւ իրականում դա իրեն պետք չէ:

— Կռվի ելքը Ուկրաինայի տարածքում չի որոշվելու: Ռուսաստանը, Ուկրաինայում կռիվը երկարաձգելով, մի քանի խնդիր է լուծում. առաջին հերթին` վերականգնում է իր ինքնիշխանությունը, այսինքն` ներքին ռեֆորմներ է իրականացնում: ՌԴ Սահմանադրությունը, որը Միացյալ Նահանգներն էր գրել, 2020 թվականին արդեն մի անգամ փոխել է, հիմա կրկին պետք է փոխվի, որով Ռուսաստանը լիարժեք կվերականգնի իր ինքնիշխանությունը: Այս կերպ Ռուսաստանը կտրում է կախվածությունը արեւմտյան կառույցներից, իսկ ընթացքում բանակում եղած խնդիրներն է կարգավորում, հող է նախապատրաստում, այսպես կոչված, ամերիկյան վեցերորդ շարասյանը մաքրելու իշխանությունից: Մոտ 600 հազար մարդ Միացյալ Նահանգներում որակավորում է  անցել, որպեսզի հետո գան ռուսական պետական ապարատում աշխատեն: Շուտով նրանք մաքրվելու են պետական ապարատից: Այս ամենից հետո Ռուսաստանը հաղթելու է ճիշտ այնպես, ինչպես Խրուշչովը հաղթեց 1962 թվականին` Կարիբյան ճգնաժամի միջոցով: Ուկրաինական պատերազմի ընթացքում անընդհատ բարձրանում են  խաղադրույթները, որն, ի վերջո, բերելու է միջուկային ճգնաժամի, ինչին ձգտում է Ռուսաստանը: Հենց պահը կհասունանա, եւ կլինի միջուկային ճգնաժամ, մարդիկ կհասկանան, որ ավելի լավ է պահպանել այն, ինչ ունեն` ռուսների հետ պայմանավորվելով, քան մի ռուսական հրթիռ մի օր ընկնի եւ իր ամբողջ ունեցածը վերացնի: Քանի որ Միացյալ Նահանգներն իր բնույթով ավազակ է, միշտ մտածում է` եթե իմ հակառակորդի հետ պատերազմի ընթացքում կարող եմ իմ կյանքը կորցնել, ավելի լավ է հետ քաշվեմ:Հենց այսպես էլ 1962 թվականին հետքայլ արեց Քենեդին: Այն ժամանակ Միացյալ Նահանգները 17 անգամ հզոր էր` միջուկային զենքի առումով, ԽՍՀՄ-ից: Քենեդին հարց էր տվել` որքա՞ն են իրենց շանսերը միջուկային պատերազմում հաղթել ԽՍՀՄ-ին: Ասել էին` 100 տոկոս, այնուհետեւ հետաքրքրվել էր, թե կարո՞ղ են երաշխիքներ տալ, որ ոչ մի սովետական հրթիռ չի ընկնի Միացյալ Նահանգների տարածքի վրա, գեներալներն ասել էին` երաշխավորում ենք, որ մի քանի հատ կընկնի: Քենեդին ասել էր, եթե անգամ մի հատ էլ կարող է ընկնել, ուրեմն` մենք հետքայլ ենք անում: Միացյալ Նահանգների դոկտրինում 300 տարի է գրված է` անընդունելի է, որ որեւէ օտար հրթիռ, թեկուզ ամենափոքր, ընկնի իրենց տարածքի վրա կամ օտարերկրյա որեւէ զինվոր ներխուժի իրենց տարածք: Հենց իրենք այդ վտանգը կզգան, եւ Միացյալ Նահանգների էլիտաները կսկսեն խոսել համատարած ատոմային ճգնաժամի մասին, իմացեք, որ շատ շուտով իրավիճակը գնում է դեպի հանգուցալուծման: Դրանից հետո Միացյալ Նահանգները կհամաձայնի եւ կկատարի այն պահանջները, որոնք Ռուսաստանի կողմից անցած տարի դեկտեմբերի 15-ին ներկայացվել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որտեղ ՌԴ-ն ասում է, որ ՆԱՏՕ-ն դուրս է գալիս ԽՍՀՄ տարածքից եւ ոչ մի գործողություն այստեղ չպետք է իրականացնի: Այդ ժամանակ, երբ «Կարիբյան ճգնաժամ 2»-ը կսկսվի, Ուկրաինայի հարցը կլուծվի հաշված օրերի ընթացքում, որովհետեւ Միացյալ Նահանգները դուրս կգա այնտեղից, եւ Զելենսկին իր ռեժիմով կա՛մ կփախնի, կա՛մ շատ արագ իր հարցերը կլուծեն:

— Հետեւապես, ի՞նչ սպասել հայաստանյան զարգացումների առումով, երբ այսօր ամեն կերպ փորձում են մեր երկրի արտաքին վեկտորը փոխել` ուղղորդելով դեպի Արեւմուտք:

— Հիմա խնդիրն այն չէ, որ Հայաստանը չփոխի կամ փոխի իր աշխարհաքաղաքական վեկտորը: Խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանը մաս կդառնա Ռուսաստանի կողմից բարձրացրած ազգային ազատագրական համաշխարհային պայքարի` Միացյալ Նահանգների ավազակային, գաղութատիրական համակարգի դեմ, թե՞ գնա այդ ճամբար կամ կասի` ոչ մեկիդ կողմից չեմ (սա նույնն է, որ գնա այդ ճամբար): Իրականում չկա այստեղ նեյտրալ ճամբար: Չէր կարող Ստալինգրադի ճակատամարտի նախաշեմին մեկ էլ հանկարծ Հայաստանում քաղաքական գործիչները, էլիտաները սկսեին քննարկել, որ կարող է Հիտլերի հետ փորձենք` եւ-եւ անել: Մոսկվայում կասեին` դուք լրի՞վ եք ցնդել: 100 տարի առաջ անգլիացիները խաբելով եղած-չեղածներդ ձեռքներիցդ տարան, հիմա նույն բա՞նն եք անում: Այսօր Ռուսաստանն է համաշխարհային ազգային ազատագրական պայքարի լիդերը, ինչն օբյեկտիվ իրականություն է` անկախ նրանից, թե ում է դուր գալիս, ում` ոչ: Էլի եմ ասում` այսօր պայքարը հետեւյալն է` հայ ժողովուրդը, Հայաստանը մաս կդառնա՞ այդ ազգային ազատագրական պայքարի` սատանիստների դեմ, միջազգային իրավունքը ոտնահարողների դեմ եւ նրանց լծից ազատվելու համար, թե՞ այնուամենայնիվ, կասի` ես նեյտրալ եմ, ոչ մեկի կողմից չեմ:

— Ըստ Ձեզ` Հայաստանը մաս կդառնա՞ այդ պայքարին, թե՞ կընտրի Ձեր նշած վերջին տարբերակը:

— Սա անխուսափելի է: Խնդիրն այն է, որ եթե հայ ժողովուրդն ինքնակամ եւ գիտակացաբար մտնի այդ պայքարի մեջ, հետո հաղթանակի դափնիներից օգտվելու գինը մեզ համար ավելի բարձր կլինի: Կասենք` մենք ներդրում ենք ունեցել, ինչպես Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Այն ժամանակ ԽՍՀՄ-ն ասաց` այն ժողովուրդը, որն ընդհանուր հայրենական պատերազմում տարած հաղթանակում մեծ ներդրում է ունեցել, արժանի է հարգանքի: Բացե՛ք Յալթայի եւ Պոտսդամի կոնֆերանսների սղագրությունները: Այնտեղ Ստալինն ասաց, որ իրենք սխալ են գործել եւ Արեւմտյան Հայաստանի հողերը պետք է վերադարձվեն` հանձնարարելով, որ քննարկեն այդ հարցը: Ո՞վ դեմ կանգնեց` Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան: Նրանք խափանեցին եւ վախեցրին Սովետական Միությանը, որ եթե գնան Թուրքիայից Արեւմտյան Հայաստանը խլելու ճանապարհով եւ միացնեն այն Սովետական Հայաստանին, իրենք միջուկային զենք կկիրառեն Խորհրդային Միության դեմ: Ցավոք, այն ժամանակ Խորհրդային Միությունը միջուկային զենք չուներ, եթե ունենար, հաստատ այս հարցում կգնար մինչեւ վերջ: Այսօր մի կարմիր գիծ է դրված` դու Ռուսաստանի կողմից բարձրացված ազգային ազատագրական պայքարի մե՞ջ ես, թե՞ դրա դեմ ես: Ովքեր ասում են, թե պետք է նեյտրալ լինել, ուրեմն` հեքիաթ է պատմում եւ սպասարկում է Արեւմուտքի շահերը, որովհետեւ չի կարող լինել այնպես, որ Հայրենական պատերազմի ժամանակ ասես` չգիտեմ ում կողմից եմ: Եթե այդպես ես ասում, ուրեմն` Ռուսաստանն էլ պետք է ասի` խելոք նստեք սպասեք, ես իմ խնդիրները կլուծեմ, հետո կմտածեմ ձեր մասին: Միգուցե այդ ժամանակ, որպես քրիստոնյա ժողովրդի, մեծահոգաբար կգտնվի մեր հանդեպ, բայց սա՞ ենք մենք ուզում, թե՞ ուզում ենք պահպանել Երկրորդ համաշխարհայինում հաղթանակած ժողովուրդ լինելու տիտղոսը: Մինչդեռ այսօր շատ հայեր չգիտեն, թե ինչու է Ռուսաստանը գնացել Ուկրաինայում ինչ-որ գործողություն անում: Ռուսաստանը ոչ թե ուկրաինացիների դեմ է, այլ դուրս է եկել համաշխարհային անգլոսաքսոնական գաղութատիրության դեմ, որոնց արարքներից տուժել ենք նաեւ մենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում