Սորոսականները եկել են Հայաստանն ու Արցախը քանդելու. Մադլեն Ասրյան

Տեսանյութեր

ՀՀ վաստակավոր արտիստ ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԻ գնահատմամբ՝ այսօր վտանգված է ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը: Նա այս մասին նշեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման եւ Հայաստանի հականացիստական ճակատի կազմակերպած «Առաջ Արցախ» խորագրով կլոր-սեղանի ժամանակ:

«Մենք մեր մի բուռ մնացած Արցախն ուզում ենք պահել, ինչի համար մի ճար պետք է գտնենք: Իսկ ելքն օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առաջ հայաստանյան ապիկար կառավարությունից մի կերպ ազատվելն է: Ովքեր 2018-ին գնացել են սրանց հետեւից, ինձ համար, միեւնույն է, որ այսօր ներողություն են խնդրում, ասում են, թե փոշմանել են: Եթե նրանց գիտակցությունն այդքան է եղել, որ ինչ-որ Նիկոլի հետեւից գնացել են, իմ աչքին երբեք բարձր տեղ չեն ունենա», - շեշտեց ՀՀ վաստակավոր արտիստը:

Մադլեն Ասրյանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ սորոսականները շարունակում են իշխել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:

«Սորոսականները եկել են ամբողջ Հայաստանն ու Արցախը քանդելու: Հասարակ ժողովրդին հասանելի ձեւով պետք է զգուշացնել, որ մեր Հայրենիքը կործանման են հասցրել, անդունդի եզրին ենք կանգնած: Ով ինչ է արել, ով ինչպես է արել, բոլորս էլ գիտենք, հիմա լուծումներ գտնելու ժամանակն է, թե ինչպես շուտ ազատվենք այս նեռից, որը եկավ ու կործանեց հայ ազգին, Հայաստան ու Արցախ աշխարհը», - եզրափակելով խոսքը՝ ընդգծեց Արցախի այան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում