Արեւմտյան պրոյեկտին մենք դեմ ենք. Աշոտ Ավալյան

Տեսանյութեր

ՀԺԱՄ կուսակցությունը համակարծիք է «Առաջ Արցախ» խորագրով կլոր սեղանի ժամանակ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման եւ «Հայաստանի հականացիստական ճակատ»-ի հրապարակած հայտարարության հետ, որը վերաբերում էր Արցախի հարցի ներկա վիճակին ու զարգացումներին եւ հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցող գործընթացներին: Կուսակցության քաղխորհրդի նախագահ ԱՇՈՏ ԱՎԱԼՅԱՆԸ հստակ արձանագրեց, որ խնդրի լուծման արեւմտյան նախագծին իրենք դեմ են եւ ավեի շատ հակված են ռուսական նախագծին: Միաժամանակ ՀԺԱՄ-ը  քննադատում է առկա հակառուսական հիստերիան` գտնելով, որ այն մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու:

— Եթե նախկինում քողարկված էր հակառուսական ագիտացիան տարվում, ապա հիմա, կարծես թե, արդեն այդ կարմիր գիծը հատվել է, եւ բացահայտ հակառուսական հիստերիա է տարածվում: ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին ոչ ցանկալի անձ հայտարարելը մեր երկրում, կարծում եմ` նախեւառաջ անգրագիտության վերջն էր: Այնքան են ցայտնոտի մեջ եղել, որ օրենսդիրով են տեղյակ պահել, մինչդեռ սա գործադիր մարմնի լիազորությունների շրջանակի խնդիր էր: Ամեն դեպքում, կարծում եմ` եթե Զատուլինը չլիներ, նրա փոխարեն կլիներ մեկ ուրիշը, երրորդը, չորրորդը, որին պերսոնա նոն գրատա կհռչակեին: Բայց սրանով նրանք միանգամից արթանցրին ժողովրդին` ցույց տալով, որ իրենք Ռուսաստանի հետ հարաբերությունները տանում են այլ ուղղությամբ: Ինչ վերաբերում է  խաղաղության պայմանագրին, արեւմտյան պրոյեկտը բացարձակ հայ ժողովրդի շահերից չի բխում: Եթե նայում ենք դրա կետերը, ապա տեսնում ենք, որ այնտեղ  «խաղաղություն» բառից բացի, ոչ մի դրական բան չի երեւում: Իսկ այլընտրանքը ռուսական նախագիծն է, որտեղ Արցախի կարգավիճակի խնդիրը թողնված է ապագային, եւ այստեղ գոնե կառչելու տեղ կա: Հետեւապես, կուզենայի, որ այն կայծը, որը բորբոքվել է Արցախում, ավելի ինտենսիվ զարգացում ունենար նաեւ Հայաստանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում