Երազում եմ «Չելսի» տեղափոխվելու մասին. Զախարյան
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը «Коммент.Шоу» հաղորդման ժամանակ ասել է, որ երազում է «Չելսի» տեղափոխվելու մասին.
«Իհարկե, ամոթալի էր տրանսֆերի ձախողումը, դա իմ երազանքն է։
Չեմ կարծում, որ ոչ արդյունավետ խաղալս կապված էր տրանսֆերի ձախողման հետ։ Միգուցե, հոգեպես ավելի դյուրագրգիռ էի բայց ժամանակի ընթացքում դա անցավ, և ես կենտրոնացա խաղի վրա, հիշեցի, որ մինչև ձմեռ դեռ շատ հանդիպումներ կան:
Ես այժմ ցանկանում եմ տեղափոխվել «Չելսի», չեմ ուզում գնալ «Զենիթ»: Եթե տրանսֆերը «Չելսի» ձախողվի՞: Ես պայմանագիր ունեմ ևս մեկուկես տարվա «Դինամոյի» հետ, երջանիկ եմ ակումբում։ Հիմա ես պարզապես ցանկանում եմ տեղափոխվել «Չելսի»»,- նշել է Զախարյանը::

