Սոչիում Պուտինը Ալիեւին եւ Նիկոլին լուրջ «փաստարկներ» կներկայացնի ռուսական .խաղաղության պայմանագրի» օգտին

Վերլուծություն

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, այս ողջ պատ­կե­րը, ո­րը նկա­րագ­րե­ցինք (Տե´ս https://iravunk.com/?p=239859&l=am), դեռ բա­վա­րար չէ Սո­չի­ի հան­դիպ­ման հնա­րա­վոր ար­դյունք­նե­րի մա­սին ամ­բող­ջա­կան պատ­կե­րաց­ման հա­մար:

Այս­պի­սով, այս պա­հին ու­նենք ակ­ն­հայտո­րեն Մոսկ­վա­յից եկող նման ազ­դակ. ե­թե շա­րու­նա­կեք գնալ ա­մե­րի­կա­ցի­նե­րի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» հե­տե­ւից, Ար­ցա­խը պար­զա­պես նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ռե­ժի­մից կտե­ղա­փո­խենք մերձդ­նեստ­րյան սցե­նա­րի ռե­ժի­մի: Այ­սինքն, ե­թե մինչ այս Ա­լի­ե­ւը Ար­ցա­խը պա­հան­ջում էր Հա­յաս­տա­նից, դրա­նից հե­տո պետք է պա­հան­ջի Ռու­սաս­տա­նից:

Հաս­կա­նա­լի է, դա Ա­լի­ե­ւի, ա­պա նա­եւ Էր­դո­ղա­նի եւ, վեր­ջա­պես, ա­մե­րի­կա­ցի­նե­րի «երա­զանք­նե­րի տար­բե­րա­կը» չէ, եւ կա­րող են գնալ հե­տա­գա սրա­ցում­նե­րի: Սա­կայն այս դեպ­քում Մոսկ­վան եւս մեկ տար­բե­րակ ու­նի. Ար­ցա­խը աբ­խա­զա­կան ռե­ժի­մից Դո­նեցկ-Լու­գանսկ-Խեր­սոն-Զա­պո­րո­ժիե­ի տար­բե­րա­կին: Այն է, այս դեպ­քում Ար­ցա­խի ԱԺ-ն եւ «հա­մազ­գա­յին հան­րա­հա­վա­քը» կա­րող են Մոսկ­վա­յին դի­մել ոչ թե «կյան­քի եւ անվ­տան­գու­թյան պաշտ­պա­նու­թյան», այլ՝ Դո­նեցկ-Լու­գանսկ-Խեր­սոն-Զա­պո­րո­ժիե­ի տար­բե­րա­կով ՌԴ կազմ վերց­նե­լու խնդրան­քով, որն այդ ի­րա­վի­ճա­կում կհարգ­վի: Պատ­մա­կան հիմ­քե­րի պա­կաս էլ չկա. ի վեր­ջո, Ար­ցա­խը ռու­սա­կան բա­նակն է ժա­մա­նա­կին Պարս­կաս­տա­նից գրա­վել, եւ ռուս-պարս­կա­կան պայ­մա­նագ­րե­րը ոչ մե­կը չե­ղյալ չի հա­մա­րել:

Ընդ ո­րում, նման զար­գա­ցում­նե­րի դեպ­քում հե­տաքր­քիր պատ­կեր է ստաց­վում: Ինչ­պես ար­դեն հայտ­նել ենք, Ադր­բե­ջա­նի հյու­սի­սա­յին հատ­վա­ծում լեզ­գի­ները եւ այլ էթ­նիկ խմբեր, իսկ հա­րա­վում՝ թա­լիշ­նե­րը եւս վեր­ջերս սկսե­ցին բո­ղո­քել Ադր­բե­ջա­նի դեմ՝ հա­մա­պա­տաս­խա­նա­բար Ռու­սաս­տա­նից եւ Ի­րա­նից օգ­նու­թյուն խնդրե­լով: Այ­սինքն, ե­թե ՌԴ-ն ո­րո­շի պաշտ­պա­նել ոչ մի­այն Ար­ցա­խի, այլ նա­եւ Ադր­բե­ջա­նի հյու­սի­սա­յին ժո­ղո­վուրդ­նե­րի «կյանքն ու անվ­տան­գու­թյու­նը», իսկ Ի­րա­նը, որն ար­դեն իսկ Ա­րաք­սը գե­տան­ցե­լու ցու­ցադ­րա­կան վար­ժանք­ներ է ա­նում, ո­րո­շի պաշտ­պա­նել թա­լիշ­նե­րին, ա­պա ար­դյուն­քում կստաց­վի ՌԴ հա­րա­վա­յին սահ­ման­նե­րից մին­չեւ Ի­րան ձգվող ռազ­մա­կա­նաց­ված գիծ՝ ուղ­ղա­կի­ո­րեն ռու­սա­կան եւ ի­րա­նա­կան բա­նակ­նե­րի պաշտ­պա­նու­թյան տակ: Դրա­նից հե­տո դժվար չէ հաս­կա­նալ, թե Ադր­բե­ջա­նից ինչ կմնա: Ապ­րում ենք աշ­խարհ­ա­քա­ղա­քա­կան ան­նա­խա­դեպ տե­ղա­շար­ժե­րի ժա­մա­նա­կաշր­ջան, եւ նախ­կի­նում ֆան­տաս­տիկ տեսք ու­նե­ցող նման սցե­նար­ներն ա­մե­նե­ւին էլ չեն բա­ցառ­վում:

Նման հե­ռան­կա­րը, ի­հար­կե, ար­դեն ոչ թե Ա­լի­ե­ւին, այլ Էր­դո­ղա­նին հղված մի­ան­գա­մայն պարզ մե­սիջ է: Այ­սինքն, ե­թե ցան­կա­նում ես շարժ­վել Հա­յաս­տա­նը վե­րահս­կո­ղու­թյան տակ վերց­նե­լով՝ Ադր­բե­ջա­նին մի­ա­նա­լու ու Կենտ­րո­նա­կան Ա­սի­ա դուրս գա­լու ծրագ­րե­րով՝ հու­սա­լով, որ դա կա­րող է ի­րա­կա­նաց­վել ԱՄՆ-ի օգ­նու­թյամբ, ա­պա կա նա­եւ դրան հա­կա­դիր նման տար­բե­րակ:

Ընդ ո­րում, դեռ հարց է, թե ան­գամ նման սրա­ցում­նե­րի գնա­լով, Էր­դո­ղա­նը վերջ­նար­դյուն­քում կկա­րո­ղա­նա՞ Հա­յաս­տա­նը վե­րահս­կո­ղու­թյան տակ վերց­նել: Ճիշտ է, Հա­յաս­տա­նում կա Նի­կոլ: Սա­կայն այս օ­րե­րին ռու­սա­կան քա­ղա­քա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րում այն ակ­տիվ քննար­կումն է, որ Նի­կո­լը դեռ Հա­յաս­տան չէ: Գու­մա­րած, ռու­սա­հայ ֆի­նան­սա­կան շրջա­նակ­նե­րը, ո­րոնք մի­ա­ժա­մա­նակ լուրջ վե­րահս­կո­ղու­թյուն ու­նեն հա­յաս­տա­նյան տնտե­սա­կան դաշ­տում, ի­րենց հեր­թին են սկսել մի­ան­գա­մայն պարզ եւ թա­փան­ցիկ հայ­տա­րա­րու­թյու­նն­եր ա­նել ա­մե­րի­կյան կամ ռու­սա­կան «խա­ղա­ղությ­ան պայ­մա­նագ­րե­րի» մեջ կողմ­նո­րոշ­վե­լու մա­սին: Օ­րի­նակ, ՌԴ-ի «Հայ գոր­ծա­րար­նե­րի ա­սո­ցի­ա­ցի­ա­յի նա­խա­գահ», հայտ­նի գոր­ծա­րար Սամ­վել Կա­րա­պե­տյանն իր հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րու­թյան մեջ այս ու­ղիղ միտքն է հղել. «Այսօր տար­բեր ու­ժեր բա­ցա­հայտ կեր­պով Հա­յաս­տա­նին մղում են Ռու­սաս­տա­նից հրա­ժար­վե­լու եւ պատ­մա­կան ինք­նա­ոչն­չաց­ման քայ­լին: Կա­րեւ­որ է հենց հի­մա կան­խել այն­պի­սի ո­րո­շում­նե­րի ըն­դու­նու­մը, ո­րոնք ան­խու­սա­փե­լի­ո­րեն կա­րող են հան­գեց­նել ծանր հե­տեւ­անք­նե­րի ինչ­պես Ար­ցա­խի, այն­պես էլ Հա­յաս­տա­նի հա­մար: Այս ա­ռու­մով, ինչ­պես եւ նախ­կի­նում, կար­ծում եմ, որ Ար­ցա­խի ա­պա­գա­յի անվ­տան­գու­թյան եւ նրա բնա­կիչ­նե­րի խա­ղաղ կյան­քի մի­ակ ե­րաշ­խի­քը պատ­մա­կան այս դժվա­րին ժա­մա­նա­կաշր­ջա­նում Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դու­թյունն է խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­ման հար­ցում»: Ընդ ո­րում, նա մի­ա­ժա­մա­նակ այս մի­ան­գա­մայն հաս­կա­նա­լի ազ­դակն է հղում. «Չի կա­րե­լի հաշ­վի չառ­նել նա­եւ, որ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյունն այ­սօր Հա­յաս­տա­նի ա­մե­նա­մեծ տնտե­սա­կան գոր­ծըն­կերն է...»: Դրա տակ պետք է հաս­կա­նալ շատ բան՝ գա­զի գնից սկսած, «խո­պան­չի­նե­րի» ու­ղար­կած փո­ղե­րով վեր­ջաց­րած, առանց ո­րի Հա­յաս­տա­նին ա­միս­նե­րի կյանք կմնա:

Կարճ ա­սած, այն ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» օ­գտին փաս­տարկ­նե­րը, ո­րոնք Պու­տի­նը սե­ղա­նին կդնի Սո­չի­ում, շատ-շատ են ինչ­պես Ա­լի­ե­ւի, այն­պես էլ՝ Նի­կո­լի հա­մար:

Սրանից զատ, պատահական չէր, որ երեկ «Վալդայ» ակումբում Պուտինը հիշեցրեց 5 շրջան տալ-չտալու հայտնի թեմայի մասին` ընդգծելով, որ այդ դեպքում Հայաստանը կպահեր Քելբաջարն ու Լաչինը, նաեւեւ, որ այդ ծրագիրը ձախողվեց նիկոլյան իշխանության որոշման արդյունքում, ու ունենք այս  վիճակը: Ու, միաժամանակ, պարզ հասկացրեց, որ ամերիկյան «խաղաղության պայմանագիրը» ենթադրում է Արցախն ադրբեջանի կազմում թողնել: Այս ամենով Պուտինը, ըստ էության, ցույց տվեց, թե որոշողը Նիկոլն է, բայց հետեւանքները կարող են լինել այն` 5 շրջանի առաջարկի հետ չհամաձայնվելու կարգի:

Գու­մա­րած դրան, Էր­դո­ղա­նի հետ ա­րագ ըն­թա­ցքի մեջ է Թուր­քի­ան դե­պի Եվ­րո­պա գա­զա­յին հան­գույց դարձ­նե­լու գոր­ծըն­թա­ցը: Իսկ նման հե­ռան­կա­րից հրա­ժար­վել ու ռուս­նե­րի հետ սուր բա­խում­նե­րի մեջ մտնել Էր­դո­ղա­նը կցան­կա­նա՞:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում