Հայաստան-Սփյուռք միասնականության պատրանք, թե՝ անջրպետ

Ներքաղաքական

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 28-ից 31-ը Երեւանում տեղի կունենա Համաշխարհային հայկական գագաթնաժողովը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքի համայնքային եւ հասարակական գործիչ ԽՈՐԵՆ ՄԱՐԴՈՅԱՆԻ հետ, ով, ի դեպ, պարզվում է՝ հրավիրված չէ գագաթնաժողովին:

- Պարոն Մարդոյան, իսկ տեղյա՞կ եք, թե ովքեր են լինելու ներկայացված գագաթնաժողովին Կանադայից:

- Իմ ունեցած տեղեկություններով՝ Կանադայի Տորոնտո եւ Մոնրեալ քաղաքների համայնքային եւ այլ կառույցներ պաշտոնական ներկայություն չեն ապահովելու: Սակայն, որքանով տեղյակ եմ, տորոնտոհայ համայնքի որոշ անդամներ անհատական հրավերներ ստացել են եւ մասնակցելու են, այսպես կոչված, Համաշխարհային հայկական գագաթաժողովին, անհատապես՝ իրենց անձնական որոշմամբ:

- Որքանո՞վ նման գագաթնաժողովը կարելի էր կոչել «Համաշխարհային հայկական», եթե հրավիրված չեն համահայկական բազմաթիվ ավանդական կառույցներ եւ երեւելի անհատներ:

- Իմ պատկերացմամբ՝ Համաշխարհային հայկական համաժողը ենթադրում է մասնակցություն բացառապես բոլոր հայկական մեծ ու փոքր կառույցների՝ հեռու ու մոտիկ սփյուռքում: Իսկ այն, ինչ հորջորջվում է Համաշխարհային հայկական գագաթաժողով, ոչ այլ ինչ է, քան հերթական թատերական ներկայացումը Սփյուռքի հետ միասնական լինելու հեքիաթի մասին: Անկեղծորեն, փորձում եմ հասկանալ այն մարդկանց, ովքեր մեկնում են այդ հավաքին, քանի որ նրանք իրենց ներկայությամբ աննուղակիորեն մասնակցելու են աշխարհասփյուռ հայության եւ իշխող խմբակի միջեւ եղած անջրպետը էլ ավելի խորացնելուն: Իսկ երեւելի անհատների մասով պատասխանը շատ պարզ է՝ նրանք այսօրվա իշխանությունների կողմից ճանաչվել են պերսոնա նոն գրատա՝ անցանկալի անձ Հայաստանի Հանրապետության համար: 2008-2018 թվականներին, այսպես կոչված «նախկինների» կողմից կազմակերպված բոլոր Համահայկական համաժողովներն ունեին իրենց հստակ ուղեգիծը հայկական սփյուռքի հետ հարաբերություններում: Այո՛, առկա էին որոշ թերություններ, սակայն դրանք շտկվում եւ կատարելագործվում էին Սփյուռքի հետ տարվող քրտնաջան աշխատանքի եւ ուղիղ շփումների շնորհիվ, իրենց մեջ ընդգրկում էին Սփյուռքի բոլոր կառույցները, շարունակաբար եւ համառորեն ներառում էին Արցախի եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մտահոգություններն ու դիրքորոշումները, եւ դրանք համարվում էին այն կարմիր գծերը, որոնք որ չպետք էր հատել: Իսկ հիմա, Արցախ բառը նույնիսկ չի էլ հիշատակվում այս համաժողովի օրակարգում:

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նպատակահարմար չի համարել մասնակցել գագաթնաժողովի աշխատանքներին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ եւս: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ըստ էության, սփյուռքն իր հայեցի գոյությամբ գերակշռորեն պարտական է Հայ եկեղեցուն, որը հայապահպանության կարեւորագույն գործոնն է՝ իր կիրակնօրյա եւ շաբաթօրյա դպրոցներով, անհաշվելի հայանպաստ եւ ազգային պատկանելությունը քաջալերող հետեւողական նախաձեռնություններով: Ուստի՝ լիովին հասկանալի եւ ողջունելի է երկու կաթողիկոսների համաժողովին չմասնակցելու որոշումը:

- Իրականում այս գագաթնաժողովը սփյուռքին համախմբելո՞ւ, թե՞ վերջնականապես ջլատելու միտում ունի:

- Ինչպես վերը նշեցի, այս համաժողովը միտված է իրականությունը խեղաթյուրելուն եւ հանրությանը կրկին ստերով կերակրելուն, ինչը անում են արդեն չորս տարի շարունակ: Ինձ թվում է՝ ողջամիտ ու սթափ մտածող յուրաքանչյուր հայի համար ակնհայտ է, որ այս խմբակը հետեւողականորեն ու ջանասիրաբար իրականացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի երազանքները, եւ բոլորովին էլ պատահական չէ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի այն հայտարարությունը, որ այժմ արդեն պետք է կազմակերպված պայքար տանել հայկական սփյուռքի դեմ:

Ոչինչ չի մնում ասելու, քան խոսքս ուղղել սինանյանական խայծը կուլ տված սփյուռքահայությանը, որոնք մասնակցելու են, այսպես կոչված, համաժողովին՝ լինել իրատես եւ սթափ գնահատել իրավիճակը: Մենք հայրենիք ու ինքնություն ենք կորցնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=239842&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ