Ադելն ընդհատում է կարիերան
Շոու բիզնես
Բրիտանացի երգչուհի Ադելը դադար է վերցրել իր երաժշտական կարիերայից՝ սովորելու համար, գրում է Gazeta-ն։ Նա նշել է, որ դպրոցն ավարտելուց հետո չի ստացել բարձրագույն կրթություն։ «Անգլիական գրականության հանդեպ իմ կիրքը ես հագեցնում եմ այն ամենի մեջ, ինչ անում եմ: Բայց չնայած այն հանգամանքին, որ դիպլոմ ստանալուց հետո չեմ պատրաստվում աշխատել իմ մասնագիտությամբ, ափսոսում եմ, որ համալսարանում չեմ սովորել»,- կիսվել է երգչուհին։
Ադելը նոյեմբերին կսկսի սովորել Լաս Վեգասում։ Նա նախատեսում է դիպլոմ ստանալ և խոստովանում է, որ կդառնար գրականության ուսուցչուհի, եթե չհաջողվեր դառնալ երգչուհի։
Ադելի դասերը կանցկացվեն առցանց։ Նա դիպլոմ կստանա 2025 թվականին։



