«Պոստ թողել չկա ախպերս, կամ էս կողմ` կամ էն կողմ, նահանջ չկա». Սեպտեմբերի 13-ին զոհված լեյտենանտին մինչ օրս սպասում են 3 անչափահաս փոքրիկները

Հանդիպում

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով Կուտականի հրետանային դիրքում զոհվածների թվում է նաեւ երեք անչափահաս երեխաների հայր, լեյտենանտ, հրետանավոր Լյովա Սահակյանը: Lյովան զոհվել է անձնվիրաբար, հայրենասեր սպային վայել` չենթարկվելով ո՛չ ծառայակից եղբոր, ո՛չ էլ անմիջական ղեկավարի հորդորներին. «Չհամոզեք, կռվելու եմ մինչեւ վերջին շունչս, ես ոնց իջնեմ դիրքից, հետո էրեխքիս աչքերին ոնց եմ նայելու», -արնաքամ վիճակում ասել է լեյտենանտը ու կռվել մինչեւ վերջին փամփուշտը:

Լեւոնի հետ վերջին զրույցի, մինչեւ սեպտեմբերի 13-ը նկատվող թշնամու ակտիվ տեղաշարժի մասին զրուցել ենք կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերած լեյտենանտի եղբոր` կրկին կոչումով լեյտենանտ Գեւորգ Սահակյանի հետ.

Нет описания.

-Հուլիսի վերջերից արդեն գիտեինք, որ իրանց մոտ շարժը շատանում է, զորք են բարձրացնում, համալրում են անում, արդեն սովորական էր դարձել թշնամու շարժը: Սեպտեմբերի 12-ին այդ շարժը ավելի ակտիվացավ: Ինքս էլ եմ սպա, ես էլ եմ դասակի հրամանատր, ես ու եղբայրս նույն դիրքում էինք: Ես 11-ին իջել եմ, որ Վազգեն Սարգսյանում անցնեմ վերապատրաստման, 12-ին գնացել եմ Վազգեն Սարգսյան, բայց ամբողջ օրը կապի մեջ էի եղբորս հետ: Երբ հասկացա, որ իրավիճակը լարվում է, թողել եմ ամեն ինչ ու հետ վերադարձել դիրքեր, այդ ընթացքում ամբողջ ճանապարհին կապի մեջ եմ եղել Լեւոնի հետ: Սկզբից թշնամին գործի դրեց հրետանին, ինչպես միշտ, եղբայրս անձնակազմին մտցրել էր թաքստոցները, ինքն էլ մենակ 180 արկ կրակել է, որ խեղճացնի թշնամուն: Բայց ժամը 2-3-ի կողմերը արկերը վերջացել էին, ասեց արկերը վերջացել են ախպեր, թշնամին մոտենում է: Ընթացքում ասեց, որ տղերքից մեկը վիրավորվել է, ասեց. «Ախպեր պատրոններս էլա վերջանում, կալցոյի մեջ եմ, ասեց ամեն ինչ պիտի անեմ կալցոյից դուրս գալու համար»: Մի կլիոմետրս էր մնացել, որ հասնենք ախպորս, բայց ընկանք զասադի տակ, սկսեցին կրակել մեզ վրա, ես, մարտկոցիս հրամանատարը եւ մյուս դասակի հրամանատարը վիրավորվեցինք: Այդ վիճակում ինչքան կարեցանք հետները բոյի մեջ մտանք: Փորձեցի ախպորս հետ կապի դուրս գալ, բայց... Ես ուզում եմ, որ սաղ իմանան, որ եղբայրս իսկապես գնաց դեպի գիտակցված մահ, նա չլսեց ո՛չ գնդի հրամանատարի, ո՛չ գումարտակի հրամանատարի, ո՛չ էլ իմ` վիրավոր վիճակում գտնվող եղբոր խնդրանքները, որ նահանջի, որ հետ իջնեն, որ փրկվեն: Ռացիաներով գոռում էր, ասում էր. «Պոստ թողել չկա ախպերս, դու էլ թեկուզ վիրավոր վիճակում հել բոյ տուր, կամ էս կողմ` կամ էն կողմ, նահանջ չկա»:

 

Нет описания.

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում