Մխիթարյանը ֆուտբոլի պատմության մեջ չորրորդն է այս ցուցանիշով
ՍպորտՄիլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր նվաճման է հասել։ Հայ ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգային բային փուլի 5-րդ տուրում գոլի հեղինակ է դարձել չեխական «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղում։
Հայաստանի հավաքականի նախկին ավագը պատմության չորրորդ ֆուտբոլիստն է, որը եվրագավաթներում գոլ է խփում 7 տարբեր ակումբների կազմում, հայտնում է լրագրող Ջուզեպե Պաստորեն:
Նախկինում նման ցուցանիշ գրանցել էին նաև Զլատան Իբրահիմովիչը, Ադրիան Մուտուն ու Ջոն Քարյուն։
33-ամյա Մխիթարյանը եվրագավաթներում գոլ էր խփել նաև Դոնեցկի «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», անգլիական «Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդի» և իտալական «Ռոմայի» կազմում:

