Էհ, Արմեն, Արմեն...Իսկ դու ո՞ւմ ես ծախվել. Աննա Հովներ

Մշակութային
«Էհ, Արմեն, Արմեն... բա եղա՞վ: Դու փորձ ունեցող, բավականին լավ ճանապարհ անցած դերասան ես. ինչե՞ր ես քեզ թույլ տալիս: Անվանում ես Նորատ Տեր-Գրիգորյանցին ծախվա՞ծ: Դու գոնե գիտե՞ս` ով է Նորատը: Դու ծախված ես համարում Աֆղանստանի Սովետական 40-րդ Բանակի շտաբի պետին, Սովետական Ցամաքային Զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալին, 1992 թվականին Հայկական Բանակի հրամանատարին, ով բազմաթիվ շքանշաններ ու պարգևներ ունի,
ով Ռուսաստանի Ցամաքային զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահն էր և Ռուսաստանի հայերի միության խորհրդի անդամ, և դեռ համարձակվում ես խոսել, որ այս մարդը ոչինչ արած չունի՞: Աֆղանստանն ու Արցախն անցած 86 տարեկան մարդն ու՞մ պետք է ծախվի քո կարծիքով: Լենինի շքանշանից մինչև Մարշալ Բաղրամյանի բազմաթիվ շքանշաններ ունեցող այս հզոր ռազմական գործիչն ու՞մ է ծախվել, Արմե՜ն:
 
Իսկ դու ու՞մ ես ծախվել, որ այսքան ատում ես նախկիններին և չես էլ փոշմանում, որ 2018-ին դուրս ես եկել փողոց, երբ պետք է ամաչես ու բացատրես, թե ո՞նց եղավ, որ ատելով նախկիններին` 2007 թվականին քեզ տալիս են «Արտիստ» թատերական մրցանակ` «Տղամարդու լավագույն դերակատարման համար» Ռոբերտ Քոչարյանի օրոք, իսկ 2012-ին արդեն Սերժ Սարգսյանի օրոք դու վերցնում ես «Տարվա լավագույն դերասան» -ի մրցանակը: 2015-ին դու արժանանում ես Երևանի քաղաքապետարանի կողմից «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալին, 2016-ին ստանում ես պատվոգիր ՀՀ մշակույթի նախարարության կողմից:
 
Իսկ 2017 թվականին դու դառնում ես Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ և ստանում ես այդ բարձր կոչումը հենց Սերժ Սարգսյանի կողմից:
Այսքանով, ի դեպ, քո մրցանակ ստանալու և գնահատված լինելու դուռը փակվում է, որովհետև այս իշխանությունների օրոք քեզ հիշող չկա նույնիսկ: Հիմա եթե դու համարում ես, որ նախկինները «թալանչիներ» են. այդ դեպքում ինչու՞ տեսանկյունդ չես հայտնել այն ժամանակ, երբ քեզ պատվոգրեր էին տալիս և վաստակավոր դարձնում: Այդ ժամանակ թալանչիներ չէին, իսկ իշխանափոխությունից հետո դարձա՞ն:
 
Դու այնքան ուտող ուրացող ես, որ 2017-ին դարձար վաստակավոր ու մի քանի ամիս անց վազեցիր մերժելու: Դու քեզ ո՞նց կանվանես, Արմեն: Ես զարմանում եմ պարզապես, թե ո՜նց եք սենց ապրում: Ո՜նց եք դաստիարակում սերունդ: Սա խայտառակություն է, և ես ցավում եմ, որ քեզ պես սրիկան ինձ հետ նույն օդն է շնչում մի քաղաքում: Ամո՜թ քեզ», - գրել է ՀՀԿ մշակույթի հանձնաժողովի նախագահ, երգահան ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐԸ՝ հրապարակելով ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանի լուսանկարը՝ նախկինների եւ ներկաների օրոք: 
 
Հիշեցնենք, որ այսօր Արմեն Մարգարյանը սոցցանցում վիրավորական արտահայտություններ էր արել Աֆղանստանի Սովետական 40-րդ Բանակի շտաբի պետ, Սովետական Ցամաքային Զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, 1992 թվականին Հայկական Բանակի հրամանատար Նորատ Տեր-Գրիգորյանցի հասցեին:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում