Երիտասարդ ծանրորդները 15 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Սպորտ

Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրցահարթակ է դուրս եկել գերծանր քաշային Վարազդատ Լալայանը և Մ23 տարեկանների մրցապայքարում չեմպիոն հռչակվել՝ երկամարտի 440 կգ (200+240) արդյունքով: Հայ ծանրորդը պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել նաև պոկում և հրում վարժություններում:

Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչումը նվաճել են նաև Գոռ Սահակյանը (67 կգ, Մ20), Միլենա Խաչատրյանը (76 կգ, Մ20), Լիանա Գյուրջյանը (81 կգ, Մ20), Սուրեն Գրիգորյանը (89 կգ, Մ20), Գարիկ Կարապետյանը (96 կգ, Մ20), Արա Աղանյանը (96 կգ, Մ23), փոխչեմպիոն են դարձել Էմմա Պողոսյանը (81 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ, Մ20), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ, Մ20) և Յաշա Մինասյանը (109 կգ, Մ23), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ, Մ20), Մնացական Աբրահամյանը (81 կգ, Մ20), Մերի Թումասյանը (87 կգ, Մ20) և Լուիզա Սահրադյանը (87 կգ, Մ23) արժանացել են բրոնզե մեդալի:

Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է Գոռ Սահակյանը (67 կգ, Մ20): Հայ ծանրորդը երկամարտի 301 կգ (134+167) արդյունքով հաղթող է ճանաչվել։ Հատկանշական է, որ թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում Սահակյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ, իսկ երկամարտում արժանացել է ոսկե մեդալին: Այս քաշային կարգում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Թուրքիայի ներկայացուցիչներ Յուսուֆ Գենչը (298 կգ) և Կան Կահրիմանը (293 կգ)։

Մ20 մրցաշարի կանանց պայքարում էլ առաջին ոսկե մեդալը նվաճել է Միլենա Խաչատրյանը: 76 կգ քաշայինների պայքարում հայ մարզուհին երկամարտում գրանցել է 219 կգ (99+120) արդյունք՝ լավագույնը ճանաչվելով նաև պոկում և հրում վարժություններում։

Մ20 մրցաշարի կանանց 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է երկամարտի 223 կգ (98+125) արդյունքով: Պոկում և հրում վարժություններում ևս Գյուրջյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Սուրեն Գրիգորյանը (89 կգ) Մ20 մրցաշարում երկամարտի 340 կգ (155+185) արդյունքով է դարձել Եվրոպայի առաջնության հաղթող: Հայ ծանրորդը պոկում վարժությունում արծաթե մեդալ է նվաճել, իսկ հրում վարժությունում արժանացել է փոքր ոսկե մեդալի: Գրիգորյանը գերազանցել է թուրք ծանրորդներ Կուրնազ Չանին (339 կգ) և Կուրնազ Հաքան Շուքրուին (337 կգ), որոնք նվաճել են արծաթե և բրոնզե մեդալները:

Մ20 մրցաշարի տղաների 96 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալը նվաճել է երկամարտի 367 կգ (171+196) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում: Երկրորդ տեղը զբաղեցրել է թուրք Օզթուրք Էմրեն, որը երկամարտում 27 կգ արդյունքով զիջել է Կարապետյանին:

Մ23 մրցաշարում ոսկե մեդալներ է նվաճել նաև Արա Աղանյանը: Վերջինս 96 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է երկամարտի 363 կգ (168+195) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում:

Հայաստանը Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությանը մասնակցել է 23 ծանրորդով

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին