Չեք կարողանում՝ հեռացեք. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ խորհրդարանական հայտարարությունների ժամին իր ելույթում ընդգծեց, որ չորս-հինգ տարի առաջ անգամ ամենաանհավանական մղձավանջում դժվար էր պատկերացնել, որ մի օր պաշտոնական Հայաստանը կհրաժարվի մեր համազգային նպատակներից ՝ որդեգրելով «չակերտավոր խաղաղության մի գործընթաց», որն ըստ էության հայրենազրկումի եւ ուրացման քաղաքականությունն է, իրական սպառնալիք՝ հայ ժողովրդի գոյությանն ու պետականությանը։

«Դժվար էր պատկերացնել, որ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն այդքան սինխրոն կլինեն թուրքադրբեջանական շահերին,  կփոշիացնեին Արցախի ինքնորոշման իրավունքը, անթարթ հայացքով, առանց մեղքի գիտակցումի կհայտարարեն, թե Հայաստանն այնքան թույլ է և անկարող, որ չի կարող երաշխավորել արցախահայության անվտանգությունը։ Եվ սա ասվում է՝ լավ գիտակցելով, որ հայ մարդուն անպաշտպան ենք թողնում  ցեղասպան թուրքի առջև։

Դուք՝ ներկա իշխանություններ,  կարող եք հրաժարվել ազգային իղձերից, բայց ՀՀ սահմանադրությունից՝ ՈՉ։ Նախ՝ ՀՀ Սահմանադրության նախաբանը, որն ինքնին պարտադիր իրավական նորմատիվ բովանդակություն ունի, հղում  կատարելով Հայաստանի անկախության հռչակագրին՝ ամրագրում է «հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»։ Ակնհայտորեն այս նպատակների մեջ նաև Արցախի ինքնորոշման իրավունքն է, որի առնչությամբ    1992 թ.  ՀՀ Գերագույն խորհուրդը հետևյալ որոշումն է ընդունել՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ  ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Արցախի ինքնորոշումը համազգային նպատակ է եղել։ Այս նախընտրական խոստումով եք  իշխանության եկել նաև դուք։ Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Ավելի աղետալի ու դառը իրավիճակ դժվար է պատկերացնել: Ուզեք թե՝ ոչ, պատերազմն արդյունք էր բանակցայաին գործընթացը  զրոյական կետից սկսելու նրա սևեռուն համոզումի, ձեր տարփողած խաղաղության դարաշրջանի սնանկության, ռազմավարական դաշնակիցների հետ արկածախնդիր հարաբերությունների, ներազգային պառակտումի։ Բոլոր ոլորտներում համատարած դիլետանտիզմ է, ապազգային և պարտվողական քաղաքականություն։ Դուք ոչ միայն խաղաղություն չեք բերել, այլև երկիրը կանգնեցրել եք աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում, նոր պատերազմի, նոր զոհերի և նոր կապիտուլյացիայի առջև։

Ուզում եմ ձեզ հիշեցնել նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի հայտնի սկզբունքները՝ հակամարտությունները  չեն կարող լուծված համարվել ագրեսիայի  կամ պատերազմական սպառնալիքով։ Աներկբա է՝  Ն․ Փաշինյանը ու նրա կաբինետը, որ իշխանության է եկել Արցախի ինքնորոշման իրավունքի և անջատում հանուն փրկության նախընտրական խոստումով  հայ ժողովրդի անունից հերթական կապիտուլյացիան ստորագրելու ոչ բարոյական, ոչ էլ՝ քաղաքական լեգիտիմություն չունի։ Առ ոչինչ է Հայաստանի Հանրապետության կողմից կնքած որևէ  պայմանագիր, որը  հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու Հայաստանի անկախության  հռչակագրին: Սահմանադրության 116-րդ հոդվածի /3-րդ մաս/ համաձայն՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել Ազգային ժողովի կողմից: Քաջություն ունեցեք առերեսվելու իրականությանը, տեսնելու սեփական ձախողումը։ Չեք կարողանում՝ հեռացեք», - ընդգծեց Գալստյանը։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին