ՀՀ-ն եւ Արցախը չեն պարտվել, այլ պարտվել է քաղաքական ղեկավարությունը. Դանիելյան

Ներքաղաքական

Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկը, որը գործունեություն է ծավալում Գերմանիայում, սկանդալային ձայնագրություն է հրապարակել, որտեղ մի շարք բացահայտումներ են արվում 44-օրյա պատերազմի եւ դրանում ադրբեջանական զորքերի խնդիրների վերաբերյալ: Ձայնագրությունը պատկանում է 2020 թ. նոյեմբերի 23-ին օկուպացված Մատաղիսում ականի վրա պայթած ադրբեջանցի օկուպանտ, առաջին կորպուսի հրամանատարի տեղակալ Բաբեկ Սամիդլիին: Ձայնագրությունն արվել է Սամիդլիի մահվանից օրեր առաջ, որտեղ ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականը փաստում է, որ ադրբեջանական զորքերն իրականում պատրաստ չեն էլ եղել 44-օրյա պատերազմին, իսկ հայկական զորքերն ունեցել են 30 տարվա պաշտպանական համակարգ, անհրաժեշտ սպառազինություն եւ զինամթերք, հետեւաբար հայկական կողմի պարտության պատճառները պետք է որոնել ոչ թե ռազմի, այլ քաղաքական դաշտում:

ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ գնահատմամբ` սա եւս մեկ փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը խաբում են՝ պնդելով, թե նախկինների ժամանակ հայկական կողմը սպառազինություն գնելու հնարավորություն չի ունեցել:

— Հրապարակված ձայնագրությունն այն մասին է, որ ՀՀ-ն եւ Արցախը չեն պարտվել, այլ պարտվել է քաղաքական ղեկավարությունը, իսկ հայկական բանակն այնպիսի կռիվ է տվել, որ ադրբեջանցիները կարծել են, թե հնարավորություն չունեն: Ըստ ձայնագրության` մենք մեջքից ենք հարված ստացել, այսինքն՝ տեղի ունեցածը քաղաքական պարտություն էր: Հիշեցնեմ 2016թ.-ին Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, որ կուլիսների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, ինչպես նաեւ նույն Ալիեւի՝ պատերազմի ժամանակ արած խոստովանությունը՝ «աղքատ Հայաստանին որտեղի՞ց այդքան փող՝ զենք գնելու համար»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին