Բուհից օտարվել են Ծաղկաձորի սպորտբազան, ֆուտբոլի դաշտը, հանրակացարանը, լողավազանը… ո՞ւմ ձեռքով է եղել. Խիթարյան

Ներքաղաքական

Երեք բուհերի՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանի, Մանկավարժական համալսարանի ու Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության մոգոնած միավորման գործընթացը շարունակում է մնալ կրթական ոլորտի թիվ մեկ քննարկման թեման: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր ԴԱՎԻԹ ԽԻԹԱՐՅԱՆԻ հետ:

— Ըստ նախարարության տրամաբանության` մի ֆիզկուլտի դասատու պատրաստելու համար առանձին ինստիտուտ պահելու իմաստ չկա, Մանկավարժական համալսարանում էլ կարող են պատրաստել: Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին:

—  Դա շատ փոքր մասն է կազմում ընդհանրապես այն կրթության, որը մենք իրականացնում ենք: Ավելին մեր հարցումները, սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պահանջարկը շատ քիչ է ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատելու, եւ բուհերի միացումից պահանջարկը չի ավելանալու: Մեր մասնագիտական մանկավարժության կրթական ծրագրրի շրջանավարտներն իրավունք ունեն աշխատել մարզիչ եւ ուսուցիչ, դեռեւս անցած տարի սոցհարցում անցկացրեցինք մեր ուսանողության շրջանում, եւ պարզվեց, որ ընդամենը 17 տոկոսն է պատասխանել, որ նպատակ ունի դպրոցում աշխատելու: Այսինքն՝ զգալի մասն այդ մասնագիտությունն ավարտողների իրենց պատկերացնում են մարզիչի գործունեության մեջ: Իսկ եթե դիտարկում ենք, որ մարզիչը եւս մանկավարժ է, այդ դեպքում, որպես մանկավարժ, ինչո՞ւ չի օգտվում այն արտոնություններից, որից օգտվում են դպրոցի ուսուցիչները: Նկատի ունեմ սոցիալական փաթեթ, աշխատավարձի բարձրացումներ եւ այլն: Այնպես որ, այստեղ շատ հակասություններ կան: Շրջանավարտը մարզիչ է ցանկանում աշխատել, որովհետեւ այսօր մասնավոր սեկտորում մարզիչներ կան, որոնք մինչեւ մեկ միլիոն դրամ աշխատավարձ են ստանում ֆիթնես ակումբներում: Իսկ պետական սպորտ դպրոցների քանակն այնքան քիչ է, եւ աշխատավարձն այնքան ցածր, որ շատերը ցանկություն չունեն այդտեղ աշխատել: Իրենք բացում են իրենց ակումբները կամ գնում են ակումբներում աշխատելու: Ունենք շրջանավարտներ, որոնք դրսում են գնում աշխատելու, որովհետեւ այդ կրթությունը մենք ապահովում ենք: Մեր վերջին երեք տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեզ մոտ դիմորդների քանակը միայն ավելանում է: Օրինակ, մեր վերջին երեք տարվա դիմորդների քանակը գերազանցում է լավագույն 12 տարի առաջվա ցուցանիշները: Այսինքն՝ մոտ 12 տարի նման ցուցանիշներ չենք ունեցել, իսկ վերջին երեք տարում միայն պրոգրես ենք արձանագրում: Ի դեպ, նույնը նաեւ հեռակայում, ընդունելության քննությունները սկսվել են, եւ 299 դիմորդ ունենք: Հետեւապես, այն խնդիրները, որոնք արձանագրվում են, դրանք ոչ մի առումով մեր բուհին չեն համապատասխանում` ո՛չ համալսարան ենք, ո՛չ ընդհանուր կրթություն ենք տալիս, որը բոլոր բուհերն են տալիս, ո՛չ խնդիր ունենք դիմորդների, ո՛չ էլ որակյալ շրջանավարտների պակաս ունենք: Իհարկե, այնպես չէ, որ ընդհանրապես խնդիր չունենք, բայց դրանք շատ անգամ կախված են եղել ոչ թե մեզնից, այլ՝ տարբեր տարիների կառավարության որոշումներից: Նախորդ 30 տարիների ընթացքում բուհից օտարվել են Ծաղկաձորի սպորտբազան, Ֆուտբոլի դաշտը, հանրակացարանը, լողավազանը, թենիսի կորտերը, շարժական խաղերի դահլիճները, թեթեւ ատլետիկայի մանեժը, ո՞ւմ ձեռքով է եղել:

—  Դե ԿԳՄՍ նախարարն էլ, ըստ էության, ասում է՝ եթե պայմաններ չունեք լավագույն կրթության ապահովման համար, ուրեմն՝ միավորվեք:

—  Չեմ կարծում, թե շատ կոռեկտ է նախարարի ասած խոսքերը մեկնաբանել: Բնականաբար, մեր մասնագիտական առարկաների մեծամասնությունը գործնական դասեր են, եւ դրանց համար պետք են համապատասխան մարզադահլիճներ: Այն մարզաձեւերը, որոնք մեզ մոտ պոպուլյար են, ըմբշամարտն է, բռնքամարտն է, ծանրամարտն է, ֆուտբոլը, եւ մենք այդ բոլորի համար մարզադահլիճներ ունենք: Օրինակ, այս պահին իրագործման փուլում է Ձյուդոյի եւ կարատեի մարզադահլիճի վերանորոգման աշխատանքը, որն իրականացվում է Ճապոնիայի կառավարության տրամադրած 90 հազար դոլարով: Ակտիվ համագործակցում ենք ֆեդերացիաների հետ, վերջին տարիներին մեր ինստիտուտի ֆինանսավորումը բավականին ավելացել է, որովհետեւ վստահելի գործընկեր ենք բոլորի համար: Մասնավոր ներդրողները նպաստում են լսարաններ ու դահլիճներ վերակառուցելու գործում: Այս առումով պետական որեւէ աջակցություն չենք ստացել, այլ այս ամենը կատարվել է մեր բյուջեի հաշվին: Իսկ մեր ընդհանուր բյուջեում պետական ֆինանսավորումը կազմում է ընդամենը 15 տոկոսը: Այսինքն՝ պետբյուջեից ստանում ենք միայն պետպատվերով սովորող ուսանողների ուսման վարձը, այլ ֆինանսավորում չենք ստանում: Ստացվում է, որ անգամ ռեկտորի աշխատավարձը, որպես այդպիսին, պետությունից չենք ստանում, այլ այն ձեւավորվում է ինստիտուտի բյուջեից, որի 75 տոկոսը ձեւավորվում է լավ կառավարման, լավ կրթություն տալու եւ շատ դիմորդներ ունենալու արդյունքում:

— Ասացիք, որ համագործակցում եք տարբեր երկրների կառավարությունների, մասնավոր ներդրողների հետ: Ի՞նչ են լինելու այդ պայմանավորվածություններն ու պայմանագրերը, եթե նախ` Ձեր ինստիտուտը, որպես առանձին բուհ, չի լինելու եւ երկրորդ՝ հաջորդ փուլում էլ նախատեսում են բուհերը տեղափոխել Աշտարակ:

— Չեմ կարող ասել, թե ինչ կլինի՝ մինչեւ հստակ ծրագիր չներկայացնեն, կառուցվածքային միավորները չհստակեցվեն: Տարբեր խոսակցություններ են եղել, որ կարող է լինել համալսարան, որի մեջ լինեն ինստիտուտներ: Սա միջազգային պրակտիկայում ընդունված փորձ է: Նաեւ խոսակցություններ կան, որ կարող է լինել ինստիտուտ, որի մեջ լինեն ֆակուլտետներ: Վերադառնալով Ձեր հարցին՝ ասեմ, որ հիմա միջազգային երկու տարբեր դրամաշնորհային ծրագիր ունենք, ու չգիտեմ, թե ինչպես է լինելու հետագայում: Այսինքն` իրավական կոնկրետ մեխանիզմներ են պետք, որ հասկանանք՝ ինչ փուլերով է այդ ամենը կատարվելու: Դրա համար շատ չէի ուզենա «եթե»-ների վրա հարցադրումներ անել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին