«ՆԱՏՕ-ԹՈՒՐԱՆ ԴԱԼԱՆ» ԲԱՑՈՂՆԵՐԸ

Վերլուծություն

Հա­յաս­տա­նի տա­րած­քով թուր­քա­կան մի­ջանց­քի նի­կո­լա­կան նա­խա­գի­ծը պար­սիկ­նե­րը չեն կո­չում «Զան­գե­զու­րի մի­ջանցք», «ճա­նա­պարհ» կամ «կո­մու­նի­կա­ցի­ա», բազ­մա­զան եզ­րույթ­նե­րից չեն օգտ­վում, այլ այդ բո­լոր տար­բե­րակ­նե­րը կո­չում են «ՆԱ­ՏՕ-Թու­րան դա­լան»: Պարզ ու դի­պուկ: Այ­սինքն` հո­ղա­տու կա­պի­տու­լյանտն իր տե­րե­րի հրա­մա­նով Հա­յաս­տա­նը վե­րա­ծում է դա­լա­նի: Ո­րով գնալ-գա­լու են քոչ­վոր­նե­րը և մի բան էլ մի­զե­լու են: Եվ ա­ռա­ջի­նը կմի­զեն հենց ՔՊ-ի գլխին, զի դա­վա­ճան­նե­րին չի սի­րում ան­գամ թուր­քը:

ԽԱ­ՂԱ­ՂՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ, ՆԵՐ­ԴԱՇ­ՆԱ­ԿՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԵՎ ՏՐԱ­ՄԱ­ԲԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԱՆ­ՀԵ­ՏԱ­ՑԵԼ ԵՆ

Սա­կայն ար­ժե կարճ հե­տա­դարձ հայաց­քով նա­յել, թե ինչ­պե՞ս հա­սանք այս վի­ճա­կին, կամ ռսի հայտ­նի ար­տա­հայ­տու­թյամբ` «Как до­шёл до жиз­ни та­кой»: Վե­րա­դառ­նանք 2018, երբ փո­ղոց­նե­րը լե­ցուն է­ին «Սերժ մեր­ժող­նե­րով»: Իր հրա­ժեշ­տի խոս­քում ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը մաս­նա­վո­րա­պես ա­սել էր. «Ստեղծ­ված ի­րա­վի­ճակն ու­նի մի քա­նի լու­ծում, բայց դրան­ցից ոչ մե­կին ես չեմ գնա: Դա ի­մը չէ: Ես թող­նում եմ երկ­րի ղե­կա­վա­րի` Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի պաշ­տո­նը: Փո­ղո­ցի շար­ժումն իմ պաշ­տո­նա­վար­ման դեմ է: Ես կա­տա­րում եմ ձեր պա­հան­ջը: Խա­ղա­ղու­թյուն, ներ­դաշ­նա­կու­թյուն և տրա­մա­բա­նու­թյուն մեր երկ­րին»:

Ու­զուր­պա­տոր Նի­կո­լը շատ կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ամ­բո­խի հրճվան­քի ճի­չե­րի ներ­քո մեր երկ­րից վե­րաց­րեց խա­ղա­ղու­թյու­նը, ներ­դաշ­նա­կու­թյու­նը և տրա­մա­բա­նու­թյու­նը... Հի­մա խա­ղա­ղու­թյու­նը վե­րած­վել է հայ­հո­յան­քի պես ըն­կալ­վող ար­հա­վիր­քի, տրա­մա­բա­նու­թյան փո­խա­րեն թա­գա­վո­րում է ա­մե­նօ­րյա սու­տը, իսկ ներ­դաշ­նա­կու­թյու­նը փո­խա­րին­վել է տո­տալ փո­խա­դարձ անվս­տա­հու­թյան: Եվ Ֆեյս­բու­քում դա­ռը ա­նեկ­դոտ է շրջում.

— Կնի՛կ, սո­ված եմ:

— Բա ին­չի՞ Սեր­ժի վախտ չէ­իր ա­սում` սո­ված եմ, ա՛յ զզվե­լի:

Նի­կո­լը սրըն­թաց գնում է դե­պի Ար­ցա­խից վերջ­նա­կան հրա­ժա­րում և Սյու­նի­քով «դա­լան» բա­ցե­լու: Նրան փոր­ձում են կանգ­նեց­նել Ռու­սաս­տա­նը, Ի­րա­նը, ընդ­դի­մու­թյու­նը, հան­րու­թյու­նը, սա­կայն հա­մա­ռո­րեն իր էշն է քշում: Ինչ­պես ար­ձա­նագ­րում է լե­գեն­դար հե­տա­խույզ Գև­որգ Գև­որ­գյա­նը. «Այսպի­սով թուրք-ադրբե­ջա­նա­կան և ա­րևմ­տյան փոխլ­րաց­նող շա­հե­րին հար­թակ տրվեց հենց մեր հո­ղում: Այն դեպ­քում երբ հա­րև­ան Ի­րա­նը բազ­միցս հայ­տա­րա­րեց, որ չի ըն­դու­նե­լու սահ­ման­նե­րի փո­փո­խու­թյուն: Իսկ ՌԴ փոխ­վար­չա­պե­տը խո­սեց հյու­սիս-հա­րավ, ա­րև­ելք-արև­մուտք ճա­նա­պարհ­նե­րի և դրանց տնտե­սա­կան նշա­նա­կու­թյան մա­սին:

Փաս­տա­ցի այս ի­րա­վի­ճա­կում այս հայ­րե­նա­դա­վը, իր իշ­խա­նու­թյու­նը եր­կա­րաձ­գե­լու նպա­տա­կով Հա­յաս­տա­նը վե­րա­ծեց աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բև­եռ­նե­րի շա­հե­րի բախ­ման կի­զա­կե­տի: Թե երբ կպայ­թի այդ վա­ռո­դի տա­կա­ռը, ար­դեն օ­րե­րի հարց է: Նոր, էլ ա­վե­լի մասշ­տա­բա­յին պա­տե­րազմ, սա է այն ա­պա­գան, ո­րը լի­նե­լու է, ե­թե սրանք չհե­ռաց­վե­ցին»:

Ցա­վոք, պատ­ժե­լու են ոչ թե նրան կամ նրա է­շին, այլ մեր երկ­րին և ժո­ղովր­դին: Չնա­յած` կա­պի­տու­լյա­ցի­ա­յից հե­տո նրան քվե տված 688 հա­զար ժե­խե­րին հաս­նում է: Բայց մե՞ր մեղ­քը որն է` ե­րև­ի այն, որ դեռ չենք սո­վո­րել նի­կո­լա­կա­նին հա­մա­րել ա­վե­լի վտան­գա­վոր, քան թուր­քին: Որ դեռ չենք քշել սրանց գրո­ղի ծո­ցը: Չնա­յած` չէ, մեր հայ­կա­կան Գրո­ղը ափ­սոս է, սրանց հաս­նում է «ջհան­դա­մի գյո­ռը»:

«ԶԱ­ՏՈՒ­ԼԻՆ» Օ­ՊԵ­ՐԱ­ՑԻ­ԱՆ

Եվ ա­հա պայ­թեց այն լու­րը, որ մեր երկ­րի և ազ­գի բա­րե­կամ, պատ­գա­մա­վոր Կոնս­տան­տին Զա­տու­լի­նը ՀՀ-ում ճա­նաչ­վել է ոչ ցան­կա­լի անձ: Շա­տե­րը սկզբում կար­ծե­ցին` ֆեյք է, բայց... Եվ գոր­ծո­ղու­թյունն ի­րա­գործ­վեց լրիվ շա­կա­լա­վա­րի, նի­կո­լա­վա­րի: Ոչ թե ԱԳՆ-ի խո­ղո­վա­կով, այլ ԱԺ անն­շան մի ու­սա­պարկ-պաշ­տո­նյա­յի է­լեկտ­րո­նա­յին նա­մա­կով: Սա այն դեպքն է, երբ ա­մե­նա­մեղմ բնո­րո­շումն ա­նա­սունն է, սա­կայն այդ­պի­սի հա­մե­մա­տու­թյու­նը վի­րա­վո­րա­կան է ա­նա­սուն­նե­րի հա­մար:

Սա­կայն դի­տար­կենք դրա ուղնուծու­ծը: «Լույս» հիմ­նադ­րա­մի փոր­ձա­գետ Դե­րե­նիկ Խա­չատ­րյա­նը դա ո­րա­կել է «կոմպ­լե­մեն­տար դի­վա­նա­գի­տու­թյուն» և ար­ձա­նագ­րել. «Սրա­նից մի քա­նի օր ա­ռաջ ռու­սա­կան պե­տա­կան հե­ռուս­տա­ա­լիք­նե­րից մե­կով հա­ղոր­դում է հրա­պա­րակ­վում, որ­տեղ հիմ­նա­կա­նում հնչում են հայ­կա­կան շա­հե­րից բխող տե­սա­կետ­ներ, ո­րին մաս­նակ­ցում է նա­և Պետ­դու­մա­յի պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը՝ ակն­հայտ պրո­հայ­կա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով:

Ո­րոշ ժա­մա­նակ անց Ադր­բե­ջա­նը այս կա­պակ­ցու­թյամբ բո­ղո­քի նո­տա է հղում ՌԴ ԱԳՆ-ին՝ հայ­տա­րա­րե­լով, որ հա­ղորդ­ման ըն­թաց­քում հնչել են հա­կա­ադր­բե­ջա­նական տե­սա­կետ­ներ, կաս­կա­ծի տակ է դրվել «Ադրբե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը»:

Իսկ այ­սօր Հա­յաս­տա­նի «հա­վաս­տի աղ­բյու­րը» հայտ­նում է այդ հա­ղորդ­մա­նը մաս­նակ­ցած և թե­րևս ա­մե­նա­հա­յան­պաստ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով հան­դես ե­կած` Պետ­դու­մա­յի պատ­գա­մա­վո­րին Հա­յաս­տա­նում պեր­սո­նա նոն գրա­տա ճա­նա­չե­լու և նրա մուտ­քը Հա­յաս­տան ար­գե­լե­լու մա­սին:

Սրանք մի­այն փաս­տերն են, հե­տև­ու­թյուն­նե­րը՝ ակն­հայտ…»:

Սա կոչ­վում է կա­տա­րյալ թրքա­հար­ճու­թյուն: Պետք է մի­ան­շա­նակ ա­պա­ցուց­ված հա­մա­րել, որ ՔՊ-ական խուն­տան ի­րա­գոր­ծում է թուրք-ադրբե­ջա­նա­կան տան­դե­մի օ­կու­պա­ցի­ոն կա­ռա­վա­րում: Բա­ցի փոր­ձա­գե­տի հի­շա­տակ­վա­ծից, նշենք նա­և լրա­ցու­ցիչ հան­գա­մանք­ներ: Զա­տու­լի­նը հի­մա մի­ա­ժա­մա­նակ ան­ցան­կա­լի անձ է ճա­նաչ­ված և՛ Ադր­բե­ջա­նում, և՛ Հա­յաս­տա­նում, ու կար­գին հա­յերն այդ փաս­տից պար­զա­պես ա­մո­թից գե­տինն են մտնում: Ա­վե­լին` Զա­տու­լի­նը Հա­յաս­տա­նի և հա­յու­թյան շա­հերն ա­մե­նա­հե­տև­ո­ղա­կան պաշտ­պա­նող ռուս պատ­գա­մա­վորն է: Նա հե­ղի­նակն է այն օ­րի­նագ­ծի, ո­րով Ռու­սաս­տա­նը պաշ­տո­նա­պես ճա­նա­չեց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը: Նա մշտա­պես պաշտ­պա­նել է Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը: Ե­թե թվար­կենք նրա գոր­ծերն ի նպաստ Հա­յաս­տա­նի և հա­յու­թյան, թեր­թի 8 է­ջե­րը չեն հե­րի­քի: Եվ թի­րա­խա­վոր­վում է հենց նա ու հատ­կա­պես նա, սա­կայն հայ­տա­րա­րում է, որ չնա­յած նի­կո­լենց հիս­թե­րիկ քայ­լե­րի, շա­րու­նա­կե­լու է իր հա­յան­պաստ գոր­ծու­նե­ու­թյու­նը:

Բա­զում հար­ցեր են ծա­գում: Ե­թե խուն­տա­յին այդ­քան պետք էր դե­մարշ ա­նել Մոսկ­վա­յի դեմ, ա­պա կա­րող է­ին ան­ցան­կա­լի անձ հայ­տա­րա­րե­լ հա­կա­հայ­կա­կան ու­ղեգ­ծով աչ­քի ընկ­նող կամ ուղ­ղա­կի թուրք-ազե­րի­ա­կան վարձ­կան ՌԴ ո­րև­է գործ­չի: Դա հայ հան­րու­թյու­նը հան­գիստ կըն­կա­լեր, մինչ­դեռ Զա­տու­լի­նի հան­դեպ այդ­պի­սի գե­րա­գույն ստո­րու­թյու­նից վրդով­վե­ցին ան­գամ ա­րևմ­տա­մետ կողմ­նո­րո­շում ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րը, մշտա­պես ՌԴ-ի դեմ հան­դես ե­կող ո­րոշ բլո­գեր­ներ, բա­ցա­ռու­թյամբ թե­րևս նրանց, ով­քեր վճա­րո­վի հի­մուն­քով են ա­րևմ­տա­մետ աշ­խա­տում:

Վրդով­մուն­քի ա­լի­քը մեծ է հայ­րե­նի­քում և սփյուռ­քում: Ան­կախ տա­րի­քից, սե­ռից, քա­ղա­քա­կան հա­մոզ­մունք­նե­րից: Ստաց­վում է, որ կա­պի­տու­լյանտ վիժ­ված­քը ցի­նիկ և լպիրշ թուր­քա­կան մար­տահ­րա­վեր է նե­տել հա­մայն հա­յու­թյա­նը: Մար­տահ­րա­վեր, որն ու­ղեկց­վում է նա­և հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը քա­րու­քանդ ա­նե­լով: Մար­տահ­րա­վեր, ո­րը դուր չի գա նա­և Թեհ­րա­նին: Դրա­նով գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճա­նը ազ­դա­րա­րեց, որ իր ա­պա­գան, իր կյանքն ու անվ­տան­գու­թյու­նը կա­պում է բա­ցա­ռա­պես թուր­քե­րի, թու­րա­նա­կան նա­խագ­ծի հետ:

Շատ վտան­գա­վոր խաղ է: Կա­պի­տու­լյան­տը վա-բանկ է գնում: Դա չի կա­րող ա­նար­ձա­գանք մնալ: Սպա­սենք «սև կա­րապ­նե­րի», ո­րոնց հայտ­նու­թյու­նը ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ա­շո­տյա­նը կան­խա­տե­սել էր դեռ շա­բաթ­ներ ա­ռաջ: Բո­լոր կա­մուրջ­ներն այ­րած բա­ցար­ձակ չա­րիքն ի վեր­ջո ինքն է հրո ճա­րակ դառ­նա­լու:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում