Մենք ցանկանում ենք հաղթել և դուրս գալ փլեյ-օֆֆ. Մխիթարյանը` ՉԼ-ի սպասվող խաղի մասին
ՍպորտՉեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի`«Ինտերի»-«Վիկտորիա Պլզեն» հանդիպումից առաջ կայացած նախախաղային ասուլիսին թիմի գլխավոր մարզիչ Սիմյոնե Ինձագիի հետ մասնակցել է նաեւ Հենրիխ Մխիթարյանը եւ պատասխանել լրագրողների հարցերին.
«Պետք է ավելի շատ աշխատենք որպես ամբողջ թիմ, կա մեծ ներուժ, և մենք դեռ բավարարված չենք մեր ցուցադրածով: Անկախ նրանից, թե ինչ կլինի խաղի ընթացքում, կա 95 րոպե, որում մենք պետք է աշխատենք: Այդպես ինչպես «Ֆիորենտինայի» դեմ խաղում, պետք է չհանձնվենք ու խաղանք ինչպես մեր վերջին հանդիպումը։ Մենք ցանկանում ենք հաղթել և դուրս գալ փլեյ-օֆֆ:
Անդրադառնալով իր խաղային դիրքին Մխիթարյանը նշել է.
-Ինձ ավելի հարմարավետ եմ զգում մրցակցի դարպասին մոտ, բայց նաև սիրում եմ խաղալ կիսապաշտպանի դիրքում»,- Calciomercato-ն մեջբերում է 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը:
Հիշեցնենք, որ «Ինտեր» - «Վիկտորիա Պլզեն» խաղը կկայանա հոկտեմբերի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին:

