Երեւանը Հայաստանը հակառուսական պայքարի զոհասեղանին դնելու խոստում է տվել Վաշինգտոնին. Թեւանյան

Ներքաղաքական
ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆՆ ընդգծեց, որ օրվա իշխանությունները Հայաստանը ներքաշել են աշխարհաքաղաքական մեծ արկածախնդրության մեջ, կանգնեցրել պատերազմի առաջ։ Մինչդեռ մեր ժողովրդին անհրաժեշտ է խաղաղություն, որպեսզի մայրերը որդեկորույս չդառնան, որպեսզի մենք մեր ձեռքով մեր տները չայրենք, փախստական չդառնանք։
 
«Սիրելի ժողովու՛րդ, ձեզ 2021-ին խաբեցին՝ խոստանալով, որ կբերեն խաղաղություն, կպայքարեն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար, հայ–թուրքական բանակցությունները կվարեն առանց նախապայմանների, կզարգացնեն հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Պատերազմն ու զոհերը վերջ չունեն։ Խախտված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Երևանը կարող է Դոնբասի կամ Հալեպի օրն ընկնել։
Հիմա սրանք ասում են՝ Հայաստանում խաղաղություն կլինի միայն Արցախն Ադրբեջանին հանձնելու գնով։ Սա Հայաստանի ոչնչացման ծրագիր է, քանզի Արցախից հետո գալու է Սյունիքի, հետո Սևանի, ապա՝ Երևանի հարցը։
Հայաստանի ոչնչացման ծրագրի մաս է կազմում նաև Ռուսաստանի և Արևմուտքի միջև կռվախնձոր դառնալը։
 
Արևմուտքի հովանու ներքո համաձայնելով Արցախն Ադրբեջանին հանձնելուն՝ օրվա իշխանությունը պատրաստվում է դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից ու ռուսական ռազմաբազան՝ Հայաստանից։ Դրանից հետո թուրքական զորքի մուտքը Հայաստան կդառնա տեխնիկայի հարց։ Մեր ժողովուրդը պետք է իմանա այս հրեշավոր ծրագրերի մասին:
Հարգելի՛ քաղաքացիներ, դուք պատրա՞ստ եք այդ սցենարին՝ հանուն մեկ մարդու շահերի բավարարման։
 
Այդ մարդու վարած քաղաքականությունը Հայաստանը վերածում է նոր Ուկրաինայի։ Վրաստանը դասեր քաղեց 2008–ից ու չհամաձայնեց իր քաղաքացիների կյանքի գնով հակառուսական երկրորդ ճակատ բացել, իսկ ահա հայաստանյան իշխանությունների միջոցով մեր երկիրը դառնում է մեծ խաղի փոքրիկ մանրադրամ։ Պաշտոնական Երևանը Հայաստանը հակառուսական պայքարի զոհասեղանին դնելու խոստում է տվել Վաշինգտոնին, սիրախաղ սկսել Թուրքիայի հետ, թշնամի հռչակել Ռուսաստանին։ Ի դեպ, մեր գործընկեր Զատուլինին արգելել են Հայաստան մտնել՝ կրկնելով Ադրբեջանի քայլերը։
 
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կմնա Հայաստանից, եթե այստեղ սուր ձևով բախվեն Արևմուտքի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի շահերը, և մեկը մյուսին փորձի դուրս մղել մեր տարածաշրջանից՝ հայերին թնդանոթի միս սարքելու միջոցով։
 
Հարգելի՛ հայրենակիցներ, մենք հայտնվել ենք մեծ աղետի նախաշեմին, որի համեմատ 44–օրյա պատերազմի հետևանքները խաղ ու պար կարող են թվալ։
Պատերազմ, պետականության կորուստ, 1915–ի կրկնություն թույլ չտալու համար պետք է ոտքի կանգնենք։ Խաղաղությունն ու այս իշխանություններն անհամատեղելի են։ Հայաստանի շահերն ու այս իշխանություններն անհամատեղելի են։ Կա՛մ, կա՛մ․․․», – շեշտեց Թեւանյանը:
Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին