Վաշինգտոնը ձախողեց նախագահ Սիի դեմ հեղաշրջման վերջին փորձը

Վերլուծություն

Այս­պի­սով, թե ինչ զար­գա­ցում­ներ պետք է սպա­սենք մեր տա­րա­ծաշր­ջա­նում, մնում է Թուր­քի­ա­յի ո­րո­շե­լի­քը (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=239583&l=am): Կգնա՞ բախ­ման ռուս-իրա­նա­կան տան­դե­մի հետ՝ հույ­սը դնե­լով ԱՄՆ-ի վրա, թե չի գնա, գե­րա­դա­սե­լով ե­ղա­ծը պա­հե­լով՝ հա­մա­գոր­ծակ­ցե­լ:

Այս ա­մե­նի պա­տաս­խա­նը կար­ծես թե վեր­ջին ժա­մա­նակ­ներս կախ­ված էր եր­կու գոր­ծո­նից: Նախ, ի՞նչ է պետք սպա­սել ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մից: Ու ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ կպահ­պան­վի՞ ռուս-չի­նա­կան գոր­ծակ­ցու­թյու­նը, ո­րի պա­րա­գա­յում շատ ա­վե­լի հաս­կա­նա­լի է դառ­նում ինչ­պես ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի, այն­պես էլ, ընդ­հան­րա­կան ա­ռու­մով, ա­մե­րի­կյան հե­գե­մո­նի­ա­յի հար­ցը:

Այս ա­ռու­մով Չի­նաս­տա­նի Կոմ­կու­սի հա­մա­գու­մա­րը շատ բա­նի պա­տաս­խան տվեց: Նա­խա­գահ Սին պահ­պա­նեց դիր­քե­րը: Ա­վե­լին, նա­եւ մեկ կա­րե­ւո­րա­գույն դրվագ ի հայտ ե­կավ: Այն, որ չի­նա­կան իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վում կա­յին ու­ժեր, ո­րոնք դեմ է­ին Սի­ի վե­րընտ­րու­թյա­նը, նա­եւ ՌԴ-ի ուղ­ղու­թյամբ նրա քա­ղա­քա­կան կուր­սին, ի սկզբա­նե էլ հայտ­նի էր: Նա­եւ, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը ձեռք­նե­րը ծա­լած չէ­ին սպա­սում, որ Սին հան­գիստ վե­րընտր­վեր: Եվ ա­հա տե­սախ­ցիկ­նե­րը ֆիք­սե­ցին, թե ինչ­պես են հա­մա­գու­մա­րից դուրս հրա­վի­րում Սի­ի նա­խոր­դին` Հու Ձին­տա­ո­յին, ո­րը հա­մար­վում էր ա­րեւմ­տյան հա­յացք­նե­րի կրող, ա­վե­լին՝ այդ դաշ­տի լի­դե­րը: Չի­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նում չտեսն­ված սկան­դալ է, որ նման «կեղ­տոտ սպի­տա­կե­ղե­նը» ջրի ե­րես է դուրս գա­լիս: Եվ այն, որ նման սկան­դալ ֆիքս­վեց, հու­շում է, որ ինչ-որ ար­տա­կարգ բան է տե­ղի ու­նե­ցել: Ո­րոշ մի­ան­գա­մայն ար­ժա­նա­հա­վատ մաս­նա­գի­տա­կան աղ­բյուր­ներ պնդում են, որ ձեռ­նարկ­վել էր Սի­ից իշ­խա­նու­թյու­նը խլե­լու մի վեր­ջին փորձ, ո­րը պետք է հա­ջոր­դեր հա­մա­գու­մա­րում Հու Ձին­տա­ո­յի ե­լույ­թին: Խոս­քը՝ իշ­խա­նա­փո­խու­թյան մա­սին էր, եւ դա կան­խե­լու հա­մար է, որ չի­նա­կան անվ­տան­գու­թյու­նը գնաց նման ան­նա­խա­դեպ գոր­ծո­ղու­թյան: Ա­մեն դեպ­քում, նա­խա­գահ Սին վե­րընտր­վեց նո­րըն­տիր Քաղ­բյու­րո­յում եւ կա­ռա­վար­ման բարձ­րա­գույմ մար­մնում՝ Քաղ­բյու­րո­յի մշտա­կան հանձ­նա­ժո­ղո­վում բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյու­նը նրա կողմ­նա­կից­ներն են, իսկ նախ­կին՝ պրո­ա­մե­րի­կյան ուղ­ղու­թյան կողմ­նա­կից­նե­րը դուրս են մղված:

Այ­սինքն, այս պատ­կերն ար­դեն իսկ հաս­տա­տում է, որ Չի­նաս­տա­նի ուղղ­վա­ծու­թյու­նը մնում է ԱՄՆ-ի հետ պայ­քա­րի եւ ՌԴ-ի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Ընդ ո­րում, շատ ա­վե­լի ընդգծ­ված ձե­ւով, քան մինչ այս կար: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ ոչ ա­ռանց ա­մե­րի­կյան հրա­հանգ­նե­րի սարք­ված սկան­դա­լը նա­եւ անձ­նա­կան վի­րա­վո­րանք էր նա­խա­գահ Սի­ի հա­մար, իսկ չի­նա­ցի­նե­րը նման բա­ներն ան­պա­տաս­խան չեն թող­նում:

Այս­պի­սով, Չի­նաս­տա­նում ֆիքս­վեց մի ի­րա­վի­ճակ, ո­րը Վա­շինգ­տո­նը հակ­ված է հա­մա­րել իր դեմ բաց­ված «երկրորդ ճա­կատ»: Սա ա­մե­նա­պարզ ի­մաս­տով: Ի­րա­կա­նում պատ­կե­րը շատ ա­վե­լի բարդ է, քա­նի որ իր դիր­քե­րը պա­հե­լու հա­մար ԱՄՆ-ն պետք է գոր­ծի Պե­կին-Մոսկ­վա-Թեհ­րան դա­շին­քի դեմ, ո­րին, ի դեպ, մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ շատ այլ ու­ժեր էլ են մի­ա­նա­լու: Ընդգ­ծենք, խոս­քը ռազ­մա­կան դա­շին­քի մա­սին չէ, թե­եւ այս­տեղ կա նա­եւ ռազ­մա­կան բա­ղադ­րի­չը: Վա­շինգ­տո­նի հա­մար շատ ա­վե­լի լուրջ է տնտե­սա­կան հա­կա­մար­տու­թյու­նը, քա­նի որ այս հար­թա­կում մի շարք այլ ա­ռանց­քա­յին ու­ժեր ար­դեն իսկ գոր­ծում են ռուս-չի­նա­կան թե­ւում: Օ­րի­նակ, Սա­ու­դյան Ա­րա­բի­ան, ո­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ՌԴ-ի հետ ար­դեն իսկ քան­դել է ԱՄՆ-ի «սրբու­թյան սրբոց­նե­րից» մե­կի՝ նավ­թա­դո­լար հաս­կա­ցու­թյան հիմ­քե­րը:

Ու սա այն դեպ­քում, երբ սե­փա­կան դաշ­նա­կից­նե­րի հար­ցում Վա­շինգ­տո­նը մի­այն խնդիր­ներ ու­նի: Թիվ 1 դաշ­նա­կից Բրի­տա­նի­ան, օ­րի­նակ, չի կա­րո­ղա­նում ան­գամ նոր­մալ վար­չա­պետ գտնել, ու բա­նը հա­սել է նրան, որ ոչ անգ­լո­սաք­սո­նա­կան՝ հնդկա­կան ծա­գում­նա­բա­նու­թյամբ ան­ձը կա­րող է ղե­կա­վա­րել Բրի­տա­նի­ան: Ա­սում են, թե սրա­նով փոր­ձում են ի­րենց կող­մը սի­րա­շա­հել Հնդկաս­տա­նին. մի­ա­միտ կար­ծիք, հա­կա­ռակ դեպ­քում Թրա­սի փո­խա­րեն նրան կընտ­րե­ին: Կամ Եվ­րո­պան, ո­րին հենց ա­մե­րի­կա­ցի­ներն են քան­դում, կլի­նի՞ հա­վա­տա­րիմ եւ է­ֆեկ­տիվ դաշ­նա­կից...

Ա­հա այս ա­մե­նից ել­նե­լով էլ՝ Էր­դո­ղա­նը պետք է ո­րո­շում կա­յաց­նի: Չէ, կար­ծես թե գնա­լով նվա­զում է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ Թուր­քի­ան կո­րո­շի մար­տահ­րա­վեր նե­տել Մոսկ­վա­յին եւ Թեհ­րա­նին:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում