«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Վերջապես կարողացա ապացուցել, որ «Արցախն» իմ ստեղծագործությունն է». Արա Գեւորգյան

Շոու բիզնես

Վերջերս ադրբեջանական մի հեռուստահաղորդման ժամանակ ադրբեջանցի երաժիշտը խոստովանել է, որ ադրբեջանցիները վերցրել են Արա Գեւորգյանի «Արցախը»` ներկայացնելով որպես ադրբեջանական ստեղծագործություն: Այս մասին «Իրավունքը» զրուցել է  ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր, երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

— Պարոն Գեւորգյան, փաստորեն, Ադրբեջանի կողմից կատարվել է հեղինակային իրավունքների խախտում: Ինչպե՞ս եք վերաբերվում ադրբեջանական հեռուստաալիքում տեղի ունեցած ինքնախոստովանությանը:

— Աշխարհում կա չգրված օրենք, որ արդարությունը միշտ հաղթում է: Պարզապես պետք է հետեւողական լինել եւ պայքարել հեղինակային իրավունքների համար: Ես արդեն շուրջ 15 տարի է պայքարում եմ խախտված արդարության վերականգնման համար: Պատրաստեցի ֆիլմ, թարգմանեցի ռուսերեն: Այդ ֆիլմը թարգմանվեց ադրբեջաներեն նաեւ սփռվեց համացանցում, որպեսզի հասնի նրանց, եւ նրանք տեղեկանան, որ խախտում են իմ հեղինակային իրավունքները: Ծանոթանան, որ փաստեր գոյություն ունեն: Ամեն ինչն ապացուցեցի փաստերով, փաստաթղթերով, եւ այդ փաստերը դրվեցին բոլորի առջեւ: Իմ «Արցախ» ստեղծագործությունն իրենք օգտագործում էին իրենց պաշտոնական միջոցառումներում, ֆիլմերում: Եվ իմ պայքարի արդյունքում համոզվեցին, որ այդ ստեղծագործությունը իրական հասցեատեր ունի, երաժշտությունը պատկանում է ինձ` ես հայ ազգի ներկայացուցիչ Արա Գեւորգյանն եմ: Ի դեպ, <<Արցախ>> երաժշտության մեջ, բացի ինձնից, նվագում են նաեւ Ջիվան Գասպարյանը՝ դուդուկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը , կիթառ` Կարո Սարաֆյան, բասկիթառ` Գագիկ Թորոյան, դհոլ` Նորայր Շառոյան: Այդ ամեն ինչով հանդերձ՝ իրենք վերցրել են իմ ձայնագրությունը եւ հնչեցնում են նույնությամբ իրենց պաշտոնական միջոցառումների ժամանակ: Կռիվ տալով, ֆիլմ պատրաստելով, փաստերն ու փաստաթղթերը հավաքելով` վերջապես կարողացա ապացուցել, որ «Արցախն» իմ ստեղծագործությունն է: Ես խորհուրդ կտամ մեր բոլոր հեղինակներին, ովքեր ունեն նման խնդիր, հետեւողական գնալ պայքարի ճանապարհով: Եվ մեր այն ազգային, աշուղական երաժշտությունը, կոմպոզիտորական ստեղծագործությունները, որոնք օգտագործվում են ադրբեջանցիների կողմից, փաստեր հավաքելով, պայքարել այդ ամենի դեմ, որպեսզի կարողանանք ապացուցել, որ դա մեր սեփական երաժշտությունն է եւ պատկանում է մեր ազգին: Ուրախ եմ, որ արդարությունը` թեեւ դժվարությամբ, բայց վերջապես հաղթեց:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան