Փառատոնն այս տարի ուներ հատուկ ուղերձներ`  #SaveCulture և #StopAggression

Մշակութային

Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնն  իր փակումը հայտարարեց հոկտեմբերի 22-ին` ռեժիսոր-խորեոգրաֆներ Ուոլթեր Մաթեինի և Ինա Բրոեքսի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումով։ Այն հանդիսատեսի դատին հանձնեց  իտալական IM Perfect թատերախումբը Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։

 IM Perfect թատերախումբը շրջագայում է ամբողջ աշխարհում և համագործակցում տեղի դերասանների և մասնագետների հետ, մի քանի դերերում  ներգրավվում են հյուրընկալող երկրի դերասանները: Հայաստանից ներկայացման մեջ խաղացին դերասան, պարող Կարեն Ճաղարյանը,  արվեստաբան, ռեժիսոր Աշոտ Չտչյանը և դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, ինչպես նաև՝ «Գալյա Նովենց» թատերական դպրոցի սաներ Անգելինան և Վարազդատը:

Փառատոնն այս տարի ուներ հատուկ ուղերձներ`  #SaveCulture և #StopAggression։

Շեքսպիրյան փառատոնի ընթացքում միավորվել էին հասարակական-բարեգործական և մշակութային արժեքները։ Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության։

Հյուրընկալվեցին 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակից և հյուր, որոնց թվում՝ հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոների տնօրեններ՝  Իտալիայից, Հունգարիայից,  Ռումինիայից, Ղազախստանից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ֆրանսիայից։ Երևանյան 11 բեմահարթակում ցուցադրվեց ավելի քան 19 ներկայացում 18 թատերախմբի մասնակցությամբ։ Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնի նշանավոր ներկայացումներից էին Սանկտ Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի «Ձմեռային հեքիաթ» (Ռուսաստան) և IM Perfect թատերախմբի «Ռոմեո և Ջուլիետ» (Իտալիա) ներկայացումները։

Փառատոնը հյուրընկալվեց նաև Գյումրիում։ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում ցուցադրվեց Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնի (Ռուսաստան) «Լիր արքա» ներկայացումը։

Փառատոնի շրջանակում կայացավ նաև հատուկ ծրագիր «FestOFF» խորագրով, որը նախատեսված էր ուսանողների և անկախ թատերախմբերի համար։

Փառատոնի օրերին կայացան վարպետաց դասեր։ Երևանի Շեքսպիրյան փառատոնը ձեռք էր բերել բացառիկ համաձայնություն հայտնի թատերական ռեժիսոր, մանկավարժ, մի շարք թատերական մրցանակների դափնեկիր Յուրի Բուտուսովի (ՌԴ) և վրաց անվանի ռեժիսոր  Ռոբերտ Ստուրուայի հետ։ Սա աննախադեպ հնարավորություն էր  շփվելու հռչակավոր ռեժիսորների հետ։

Նշենք, որ  փառատոնի նորություններն հասանելի էին https://www.tobe.am/ նորաստեղծ կայքի միջոցով։

Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի անցկացվեց «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ  և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ,  մեկնարկել էր հոկտեմբերի 17-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ (բեմադրող բալետմայստեր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադով)։

Հիշեցնենք, որ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է: 2016թ․-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում