Այն, ինչը պետք է տեղի ունենա առաջիկայում՝ կլինի աշխարհի վերափոխման սկիզբը. Մինասյան

Ներքաղաքական

Ըստ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկիրը տեղափոխում է ռազմական ռելսերի վրա, ՌԴ-ում կառավարման համակարգը վեր է ածվում ադմինիստրատիվ ուղղահայացի, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը պատրաստվում է տեւական ու բավականին ծանր պատերազմի:

— Այն, ինչը պետք է տեղի ունենա առաջիկայում` կլինի աշխարհի վերափոխման սկիզբը: Ուկրաինական հակամարտությունը նոր փուլ է մտնում, որը դժվար թե արագ ավարտվի: Անգամ եթե ռազմական գործողությունները հաջողվի արագ ավարտել, դրա հետեւանքները դեռ երկար կմնան: Այս համատեքստում, թե ինչ տեղի կունենա Հարավային Կովկասում եւ մեր տարածաշրջանում ամեն ինչ էապես կախված է ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի փոխհարաբերություններից: Զուգահեռներ անցկացնելով առաջին աշխարհամարտի զարգացումների հետ, հիշենք, որ ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանն իր հույսն այն ժամանակ կապեց տարածաշրջանից դուրս պետությունների հետ եւ իրավիճակից մեծ կորուստներով դուրս եկավ: Իսկ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ արդեն Հարավային Կովկասը գտնվում էր ԽՍՀՄ կազմում ու Հայաստանը կարողացավ ոչ մեծ կորուստներով դուրս գալ: Հիմա կրկին մի փուլ է, որը պահանջում է կողմնորոշվել եւ Ադրբեջանն ակնհայտորեն իր ճակատագիրը կապում է տարածաշրջանային պետությունների` Թուրքիայի եւ ՌԴ-ի հետ: Սակայն, այստեղ մի հանգամանք կա, որը կարծում եմ` էապես կօգնի մեզ ճիշտ կողմնորոշվել առաջիկա զարգացումների առումով: Չափազանց կարեւոր է, որ տարածաշրջանի երկու պետություն՝ Իրանը եւ ՌԴ-ն նույն ճամբարում են գտնվում: Աննախադեպ մի բան է, որ որեւէ երկիր այդպես անթաքույց օգնում է ՌԴ-ին: Այս տանդեմը, կարծում եմ` անխախտ կլինի մինչեւ այս փուլի ավարտը՝ էական նշանակություն ունենալով Հարավային Կովկասի ճարտարապետության մեջ, ինչը Հայաստանի հանրապետության համար լավ կողմնորոշիչ է: Ի դեպ, ԻԻՀ-ն բավական պատվախնդիր է եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հատվածներում վերջին զորավարժություններով` հստակ ցույց տվեց, որ ամուր կանգնելու իր հայտարարության ակունքում ու Հարավային Կովկասում սահմանների փոփոխություն թույլ չի տալու: Ռուս-թուրքական հարաբերությունները եւս կարող են որոշակի տրանսֆորմացիաներ ապրել` կախված եկող տարի Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներից: Ըստ տարբեր վերլուծությունների, Թուրքիայի ներկայիս նախագահի վարկանիշը էականորեն նվազել է, ու այդ միտումը կարող է շարունակվել` երկրում խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին: Ելնելով այս իրողություններից կարծում եմ` Հայաստանը պետք է դիրքավորվի իր բնական դաշնակիցների թեւում:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին