Մխիթարյանը` խաղի վերջին րոպեին «Ֆիորենտինային» խփած գոլի ու թիմի հաղթանակի մասին
ՍպորտՄիլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 4:3 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային», միլանյան թիմի հաղթական գնդակը խփել է Հենրիխ Մխիթարյանը մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին։
Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է ֆանտաստիկ վեջաբանով խաղին.
«Կարևոր չէ ՝ ես եմ խփել, թե մեկ ուրիշը, գլխավորն այն էր, որ մենք վաստակեւնք երեք շատ կարևոր միավոր։ Սա արժանի հաղթանակ էր, մի փոքր հոգնածություն նկատվեց թիմի մեզ մոտ թեթեւ սկիզբը շատ լավ էր, բայց մենք բնավորություն ցույց տվեցինք, պայքարեցինք ու հաղթեցինք։
Գիտեինք, որ այստեղ հեշտ չի լինի, քանի որ «Ֆիորենտինան» շատ հարձակողական ֆուտբոլ խաղացող թիմ է, նրանց դեմ միշտ դժվար է խաղալ։
Վերջին 15 րոպեների ընթացքում ես ուժ չունեի, բայց ուզում էի շարունակել, պայքարել մինչև վերջ։ Մենք պետք է ամեն խաղին լիարժեք նվիրվենք՝ չմտածելով, որ պետք է էներգիա խնայել հաջորդ խաղի համար»,-ասել է Մխիթարյանը Sky Sport Italia-ին։

