Սփյուռքի հետ խոսելու անպտուղ մի ճիգ. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական

«Հոկտեմբերի 28-ից 31-ը Երևանում տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթնաժողով․ ազդարարում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքէջը։ Հայտարարության տեքստում «Համաշխարհային, գագաթնաժողով, նոր ձևաչափ և դինամիկ հարթակ»  խիստ հավակնոտ արտահայտություններ գործածելուց առաջ, իհարկե, լավ կլիներ, որ  դրանք խմբագրվեին և  բազմաթիվ լեզվական, այդ թվում՝ ուղղագրական սխալներ սրբագրվեին։ /Ասեմ, որ այս գրասենյակի գրեթե բոլոր տեքստերն են այսպիսին/։ Բայց, այս պահին ավելի կարևոր շեշտադրում եմ ցանկանում կատարել։ Արդյոք իրավունք ունի՞ համաշխարհային հորջորջվել ազգային անվտանգության, հայկական շահերի պաշտպանության, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացանն ու հայրենադարձության խնդիրների քննարմանը նվիրված գագաթնաժողովը, երբ մասնակիցների ընտրությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում․ հրավիրված չեն համահայկական բազմաթիվ կառույցներ և երևելի անհատներ։ Ավելին՝ քաղաքական և հատկապես բարոյական լեգիտիմություն ունի՞ արդյոք կազմակերպիչների տարածած հաստատումն այն մասին, որ  «ժողովի ընթացքում հնչեցված առաջարկները, լուծումներն ու արդյունքները կդառնան համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիմնաքարերը: ․․․Այսպիսով՝ հայրենիքն ու սփյուռքը միասին կնախանշեն հետագա համատեղ աշխատանքի առաջնահերթություններն ու ճանապարհները»:

Իրականությունից կտրված ու սնամեջ այս հայտարարությունից մի տեսակ «զրոյական կետից» սկսելու հոտ է գալիս, անցյալը մերժելու և իրականությունը չտեսնելու վասյուկիական կարճատեսություն։  Բայց դատարկախոսությունից անդին՝ վտանգավորը, Սփյուռքի հետ խոսելու մակերեսային և ձևական ճիգն է, ոչնչագործությունը․․․ Իսկ  Սփյուռքի հետ աշխատելու հսկայական դաշտ կա, այդ անփոխարինելի, ռազմավարական ներուժն օգտագործելու խելամիտ և խորքային ծրագրերի կենսական անհրաժեշտություն․․․ Անկախության անցնող տարիներին Սփյուռքը երբեք այսքան օտարված  չի եղել Հայրենիքից, այսքան մոլորված, այսքան անբաժնեկից, այսքան անել ու միաժամանակ այսքան անկարող, որքան այս ճակատագրական օրերին․․․

Իսկ ինչո՞վ է զբաղված հանձնակատարի գրասենյակը․․․ Անցնող չորս տարիների ընթացքում, որևէ երևելի, աչքի ընկնող գործ հնարավոր չէ նկատել: Կառավարության կառուցվածքից Սփյուռքի նախարարության կրճատումն իսկ խոսում է Սփյուռքի նկատմամբ այս իշխանությունների կարճատես, գուցեև հատուկ ծրագրված վերաբերմունքի մասին: Անցյալը մերժելու, ներազգային համախմբումը պառակտելու իշխանությունների որգեգրած քաղաքականության հանգույն՝ հանձնակատարը զբաղված է նախորդի գործունեությունը մերժելով, Սփյուռքի ավանդական կառույցների դերակատարությունը նսեմացնելու փորձերով, վերամբարձ խոստումներ տալով և ոչինչ չանելով: Գուցե հենց սա էր պատճառը, որ սփյուռքյան մի քանի համայնքներում, մեղմ ասած, չողջունվեց հանձնակատարի այցը:

Բոլորովին այն տեսակետին չեմ, թե նախորդող շրջանում թերություններ չեն եղել, բայց խմբագրումը չի նշանակում ջնջել կամ կազմաքանդել։ Չեմ կարող ցավալիորեն տարօրինակ մի զուգահեռ չանցկացնել։ Թուրքիայում խոսում են անընդունելի ֆրանսահայ համայնքի՝ իրենց համար անընդունելի ակտիվության մասին, Հայ Դատի «ռեվանշիզմի» մասին, և  Հայաստանից դրական ազդակները չեն ուշանում․ դաշնակացական գործիչներ են զրկվում Հայաստան, Հայրենիք մուտքի արտոնությունից։ 

Ագրեսոր թշնամու հետ այսքան սինխրոն, այսքան քստմնելի, այսքան ակնհայտորեն ծառայասեր, իսկ Սփյուռքի հանձնակատարը լուռ է, գուցեև՝ գործակից․․․ 
Բազմաթիվ առիթներ ենք ունեցել ապացուցելու և գնահատականներ տալու ՀՀ իշխանություններն։ Սփյուռքը ջլատելն ամենամեծ թշնամանքն ու հարվածն էր համահայկական ներուժին։ Ավելի մեծ ռեսուրս՝ քան համահայակականության միասնությունն է՝ չունենք։ Սակայն ՀՀ իշխանությունների օրակարգն այլ է․ նրանցը «խաղաղության գործընթաց» վերնագրով հայոց պետականության կազմաքանդումն է, ազգային պատվազրկումը։ Այնքան ակնհայտ է, և հենց այդ կեղծ և ապազգային, հայրենազրկումի և ուրացումի քաղաքական օրակարգերին մասնակցությունը մերը չէ:  

Դաշնակցության բոլոր՝ կրթական, մշակութային, բարեսիրական և մարմնակրթական կառույցները մերժել են մասնակցել այս գագաթնաժողով․ մեր նվիրական երազներից ու ձեռքբերումներից հրաժարվածների հետ մենք գնալու ճանապարհ չունենք: Օրերս, այսպես կոչված գագաթաժողովին մասնակցելու մերժում հնչեցրին Հայոց երկու կաթողիկոսները։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նպատակահարմար չի նկատել Եկեղեցու մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ևս՝ հայտնելով իր մտահոգությունն ու վերապահությունը, չի մասնակցի գագաթաժողովին։ Հայրապետերի մերժումն ավելի քան խոսուն է․ մաս չդառնալ Հայաստանի և Սփյուռքի իրական մարտահրավերների հետ կապ չունեցող,  անպտուղ, ոչինչ չասող և ոչ մի տեղ չտանող ծրագրերին։ Մերժումը գնահատական է և մեծագույն ապտակ: Սա հայ իրականության մեջ պատմականորեն ահռելի վաստակ ունեցող մեր հոգևոր-ազգային կառույցի վերաբերմունքն է։

Իսկ Սփյուռքի հետ աշխատելու, մեր կոտրված և վիրավոր կամուրջն ու մեջքը նորոգելու ահռելի դաշտ կա, ավելին՝ հրատապ անհրաժեշտություն։ Սա պետք է անել առանց շքերթի, անկեղծ, առանց պատեհապաշտության, հավասարատեսությամբ և համազգային նվիրումով, ազգային-պետական տեսլական ունեցողների ճիգով։ Միայն այսպես է հնարավոր համազգային օրակարգերի շուրջ վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Ամեն բան անելու ենք, որ հաջողենք: Սա է մեր ուժականության և վերընձյուղվելու աղբյուրը», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ: 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին