Չէի ցանկանում փակագծեր բացել, բայց հիմա կասեմ. Երջանիկ Ղազարյան

Տեսանյութեր

«Իրավունքի» հետ զրույցում Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆՆ ընդգծեց, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունները ցայտուն կերպով գեներացվում էին դեռեւս 2018 թվականի իշխանափոխությունից հետո: Ըստ նրա` արեւմտյան դրամաշնորհներով սնվող տասնյակ կազմակերպություններ եւ դեմքեր  նախ իշխանափոխությանը նպաստեցին, ապա անցան Հայաստանը Ռուսաստանից կտրելու Արեւմուտքի կողմից թելադրված օրակարգին:

— Պարոն Ղազարյան, իսկ ի՞նչ կասեք ներկայումս հրահրվող հակառուսական տրամադրությունների եւ դրանց հետեւանքների մասին:

— Բանը հասել է նրան, որ ՌԴ-ից փախած ռուս քաղաքացին տեւական ժամանակ պաստառով կանգնում էր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ եւ հակառուսական ակցիա էր իրականացնում` խանգարելով երթեւեկությանը: Իհարկե, կարճ ասած` հիմա նա այնտեղ այլեւս ակցիա չի իրականացնում, բայց իր հակառուսական գործունեությունը շարունակում է: Հակառուսական տրամադրություններ հրահրող ուժերը հատկապես ակտիվացան ՌԴ-ի կողմից ընդդեմ Ուկրաինայում ֆաշիզմի իրականացվող հատուկ ռազմական օպերացիայի շրջանակներում: Եվ նրանց հետ են նաեւ արեւմտյան դրամաշնորհներից սնվող ռուսաստանցիներ եւ ուկրաինացիներ, ովքեր փախել են պատերազմի մեջ գտնվող իրենց երկրներից ու եկել են այստեղ ակցիաներ են անում իրենց իշխանության դեմ: Նրանք ոչ թե հայրենասերներ են եղել իրենց երկրում, այլ ապակայունացնող տարրեր, հինգերորդ շարասյուն, որոնք հիմա էլ այստեղ են փորձում իրավիճակն ապակայունացնել: Մի անգամ ոստիկանության կողմից կանխվեց ազգամիջյան լարվածություն սերմանող ցույցն Ազատության հրապարակում, բայց հետո` նրանք բազմաթիվ ակցիաներ են արել: Ընդ որում` շատ ակտիվ են սոցցանցերում: Հասկանալի է, որ Ռուսաստանը որքան ավելի շատ դրական արդյունքներ ունենա Ուկրաինայում ֆաշիզմի դեմ պայքարում, այնքան Արեւմուտքն ավելի է ակտիվանալու այստեղ եւ գումարներ չի խնայելու, որ Հայաստանում գեներացվեն հակառուսական տրամադրություններ: Նրանց վերջնական նպատակն է, որ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան եւ ռուս սահմանապահները դուրս բերվեն Հայաստանից: Իսկ մենք ո՛չ պատմությունից, ո՛չ ստեղծված իրավիճակից դասեր չենք քաղում, որպեսզի հասկանանք, որ եթե նորմալ հարաբերություններ ունենայինք Ռուսաստանի իշխանությունների հետ, չէինք հայտնվի այն վիճակում, որն ունենք այսօր:

— Ըստ Ձեզ` հայաստանյան իշխանության թողտվությա՞մբ է ժամանակ առ ժամանակ հակառուսական ալիք բարձրանում մեր երկրում:

-— Իհարկե, նաեւ իշխանության թողտվությամբ: Չէի ցանկանում փակագծեր բացել, բայց հիմա կասեմ` այն ՌԴ քաղաքացու հետ, որ այլեւս ՌԴ դեսպանատան դիմաց ակցիա չի իրականացնում, մի միջադեպ եմ ունեցել: Երկու-երեք անգամ այդ քաղաքացուն զգուշացրել էի, որ լինելով ՌԴ քաղաքացի` իր արածը ճիշտ չէ, ավելի է վատացնում հայ-ռուսական հարաբերությունները, որոնք տեղից էլ նորմալ չեն: Նա այդպես էլ ականջալուր չեղավ եւ ստիպված եղա պատռել նրա վիրավորական գրառումներով պաստառը: Իհարկե, նա շատ պատրաստված անձ էր, բլոգեր էր եւ հեռախոսով նկարելով վազում էր իմ հետեւիցս ամբողջ փողոցով մեկ: Անգամ ոստիկանություն կանչեց եւ ինձ տարան Կենտրոնի բաժին, որտեղ բացատրություն եմ տվել, թե ինչ է տեղի ունեցել: Սա պատմում եմ, որպեսզի պարզ դառնա, որ իշխանությունը, երբ ուզում է դեմն առնում է եւ թույլ չի տալիս հակառուսական ակցիաները, երբ չի ուզում` աչք է փակում դրանց վրա, դեռ մի բան էլ սատարում է: Արդեն 3-4 ամիս է հակառուսական ակցիաներ են տեղի ունենում, ինչն այս իշխանության երկդիմի քաղաքականությունն է, քանի որ ի սկզբանե էլ իրենց էությամբ եղել են հակառուս: Հիմա փորձում են, ինչպես ասում են, վարել կոմպլիմենտար քաղաքականություն, որի հետեւանքը տեսնում ենք ու, ցավոք, սա դեռ շարունակվելու է: Իմ խորին համոզմամբ` հայ-ռուսական հարաբերությունները կարեւորող քաղաքական ուժերով պետք է միավորվենք եւ կարողանանք այդ ամենի դեմն առնել, որովհետեւ Հայաստանի վիճակն ավելի կվատանա, եթե Ռուսաստանն այլեւս չլինի այս տարածաշրջանում: Այստեղ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայությունը լինելու է Թուրքիայի տեսքով: Նրանք արդեն իսկ ակտիվանում են տարածաշրջանում, եւ սա գնալով ավելի է խորանալու, իսկ դրանից հայ ժողովրդի վիճակը չի լավանալու:

— Ինչպե՞ս եք վերաբերվում առկա ներքաղաքական իրավիճակին, երբ իշխանությունն ինչ ուզում անում է, ընդդիմությանն էլ չի հաջողվում որեւէ փուլում կասեցնել տեղի ունեցող հակահայկական գործընթացները:

— Իշխանությունն օգտվում է` նախկին-ներկա, սեւ ու սպիտակ անելով եւ, ցավոք,ժողովրդի համախմբում տեղի չի ունենում: Այս իշխանությանը ձեռնտու չէ համախմբած ժողովուրդ, որովհետեւ այսպես իրենք կարողանում են իրենց սեւ գործն անել: Ազգային ժողովում ունեն քաղաքական մեծամասնություն եւ ինչ որոշում պետք է իրենց խմբակին, կայացնում են, բայց այդ ամենը ո՛չ ժողովրդին է պետք, ո՛չ էլ մեր պետականությանը, ավելին` վնաս է բերում իրենց գործելաոճը:

— Հայաստանյան իշխանությունն ամեն կերպ «ձեռքերը լվանում է» Արցախից, այն փրկելու հույսեր դեռ կա՞ն:

— Ցավոք, այսօրվա իշխանությունները` լինի Հայաստանի, թե Արցախի, պարտվել են պատերազմում, ու այդ պարտվողական քաղաքականությունը շարունակում են: Երբ մենք ժամանակին ասում էինք, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա, նկատի ունեինք այն, որ իրենք այլեւս չեն կարող բանակցություններ վարել: Իսկ այսօր տեսնում ենք, որ պարտվածի դիրքերից բանակցություններ վարելը բերում է միայն ու միայն նոր կորուստների եւ ոչ մի լավ բան չի կարելի սպասել դրանից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=239347&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ