Հայ բռնցքամարտիկն առաջին անգամ է ելույթ ունեցել հայրենիքում ու իր 40-րդ մենամարտն է անցկացրել
ՍպորտՀոկտեմբերի 19- ին՝ երեկոյան Երեւանում տեղի ունեցավ Հայ բռնցքամարտիկ Կարո Մուրատի մենամարտը։
Հայ բռնցքամարտիկն առաջին անգամ է ելույթ ունեցել հայրենիքում ու իր 40-րդ մենամարտն է անցկացրել: Ֆինալային ռաունդում հայորդուն հաջողվել է առավելության հասնել մրցակցի նկատմամբ և նոկաուդի ենթարկել Նորբերտ Դամբրովսկուն։
Հիշեցնենք, որ 39-ամյա Մուրատի 35-րդ հաղթանակն էր, նա նաև 4 պարտություն է կրել ու մեկ անգամ ոչ-ոքի արդյունք գրանցել:
Մենամարտին ներկա էր հայ բռնցքամարտի լեգենդ Վիկ Դառչինյանը, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած սպորտի ներկայացուցիչներ։
Մրցաշարին ներկա էր սիրված ու ճանաչված բռնցքամարտիկ, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը, բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուներ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը և շատ հյուրեր որոնք ժամանել էին տարբեր երկրներից։
Նանա Սարգսյան

