Ոչ ոքի չմեղադրել. Դավթաշենի կամրջի տակ երկու տղայի դի է հայտնաբերվել
Իրավական
Հոկտեմբերի 21-ին, Ժամը՝ 22։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դիեր կան։ Ըստ տեղեկությունների, երկու տղա են իրենց նետել կամրջից, երկուսն էլ մահացել են: Նրանցից մեկը ազգությամբ ռուս է եղել, նաեւ հայտնաբերվել է նամակ, որի մեջ գրված է՝ «ոչ ոքի չմեղադրել»:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։ Քննչական բաժնում քրեական վարույթը նախաձեռնվել է սպանություններ հատկանիշներով։
https://iravunk.com/sim/?p=239274&l=am/