ԱՐՑԱԽԸ` ՏՈՏԱԼ ՊԱՏՎԱԶՐԿՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏ

Վերլուծություն

Նի­կո­լի վաս­տակ­նե­րի հա­վա­քա­կան կար­ծի­քը հնչեց­վել է տխրահռ­չակ «տռու­սի­կա­յին գե­նե­րալ» Գա­գիկ Մել­քո­նյա­նի շուր­թե­րով. «Եթե մենք կա­խում ենք Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տա­նի ո­տե­րից, էդ խա­ղա­ղու­թյու­նը եր­բեք չի լի­նի»: Ա­հա՛ Նի­կո­լի գե­նե­րա­լա­կան «իդե­ա­լը» և բա­նա­կի ռե­ֆոր­մի մե­խը` ու­նե­նալ բա­նակ, ո­րը կա­րող է մի­այն պարտ­վել և թրքա­հարճ Նի­կո­լի հա­մար ա­պա­հո­վել նոր և վերջ­նա­կան կա­պի­տու­լյա­ցի­ա­յի հիմք, որ­պես­զի հայ­տա­րա­րի, թե մի­մի­այն տո­տալ պատ­վազր­կու­թյան գնով հնա­րա­վոր է «փրկել» Ե­րև­ա­նը:

ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱ­ՑԻ­Ա­ՅԻ ԹԱ­ՓԱ­ՆԻ­ՎԸ ԿԱՆԳ­ՆԵՑ­ՆԵ­ԼՈՒ ՌԵ­ՍՈՒՐՍ ԿԱ՛

«Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տա­նի ո­տե­րից կախ­ված» նող­կա­լի բա­նա­ձևն ուղղ­ված է ա­մեն ինչ ար­ժեզր­կե­լուն, որ­պես­զի նույ­նիսկ լա­վա­գույն սպա­ռա­զի­նու­թյամբ և ա­մե­նա­քաջ զին­վոր­նե­րով ա­պա­հով­վի խայ­տա­ռակ պար­տու­թյու­նը, ինչ­պես դա ե­ղավ 2020-ի «խո­սաց­ված» պա­տե­րազ­մում: Մի ամ­գամ հա­ջո­ղու­թյամբ ի­րա­գոր­ծա­ծը թուր­քա­կան օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կա­րգը ձգտում է կրկնել: Սրանց հա­մար Հա­յաս­տա­նը սոսկ փող աշ­խա­տե­լու օ­ֆիս է, ընդ ո­րում օ­ֆիս, ուր բա­րե­կարգ է պահ­վում մի­այն կա­ռա­վար­չի ա­ռանձ­նա­սե­նյա­կը, իսկ մնա­ցյա­լը մաս-մաս և ա­գա­հա­բար վա­ճառ­վում է: Հա­յաս­տա­նը, նի­կո­լի վաս­տակ­նե­րի մայ­րե­նի թուր­քե­րե­նով ա­սած, «դուշ­մա­նի մալ» է...

Մինչ­դեռ փոր­ձա­գետ­նե­րի, մաս­նա­վո­րա­պես կով­կա­սա­գետ Կա­րեն Ի­գի­թյա­նի կար­ծի­քով. «Իրա­կա­նում, հայ հա­սա­րա­կու­թյու­նը Ադր­բե­ջա­նին և Թուր­քի­ա­յին հա­մա­րում է թշնա­մի պե­տու­թյուն­ներ, չի ըն­դու­նում Թուր­քի­ա­յի հետ ցան­կա­ցած գնով սահ­մա­նի բա­ցու­մը, չի ըն­դու­նում Ար­ցա­խի հանձ­նու­մը և պատ­րաստ է պայ­քա­րել հա­նուն հայ­կա­կան հո­ղե­րի, հա­նուն ար­ժա­նա­պա­տիվ ա­պա­գա­յի. այս մա­սին են վկա­յում սո­ցի­ո­լո­գի­ա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը: Պա­տե­րազ­մի օ­րե­րին տաս­նյակ հա­զա­րա­վոր կա­մա­վոր­ներ գնա­ցին հա­վա­քա­կա­յան­ներ, շատ մար­դիկ մաս­նակ­ցե­ցին կա­մա­վո­րա­կան աշ­խա­տանք­նե­րին և այլն: Սա հու­շում է, որ հայ ժո­ղո­վուր­դը գի­տակ­ցում է վտան­գը, կա ա­ռողջ ար­ձա­գանք վտան­գի նկատ­մամբ, կա սե­փա­կան եր­կի­րը պաշտ­պա­նե­լու ցան­կու­թյուն: Պա­կա­սում է մի­այն այն պե­տու­թյու­նը, ո­րը կբա­րե­լա­վի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը դաշ­նա­կից­նե­րի հետ, հայ զին­վո­րին լի­ար­ժեք կա­պա­հո­վի անհ­րա­ժեշտ ա­մեն ին­չով և օր ու գի­շեր կաշ­խա­տի մեր երկ­րի անվ­տան­գու­թյան և ար­ժա­նա­պա­տիվ կյան­քի հա­մար»:

Եվ քա­նի որ նի­կո­լենք բա­ցար­ձակ ճի­վաղ լի­նե­լուց բա­ցի նա­և բա­ցար­ձակ պո­պու­լիստ են, ազ­գի զգո­նու­թյու­նը բթաց­նե­լու նպա­տա­կով ա­վե­լաց­նում են ռազ­մա­կան բյու­ջեն, սպա­ռա­զի­նու­թյուն են գնում Հնդկաս­տա­նից, մա­մու­լում հրա­պա­րա­կում­ներ կան, որ մտա­դիր են սպա­ռա­զի­նու­թյուն գնել նա­և Ի­րա­նից, ՊՆ-ն էլ փաս­տա­ցի հեր­քում է Նի­կո­լի ստե­րը, իբր ռուս­նե­րը զենք չեն վա­ճա­ռում... Զեն­քը կա, զին­վո­րի քա­ջու­թյու­նը կա, հան­րու­թյան հայ­րե­նա­սի­րու­թյու­նը կա, սա­կայն սրանք լավ էլ գի­տեն, որ կազ­մա­կեր­պե­լու են մի­տում­նա­վոր պար­տու­թյուն և ա­մե­նը նվի­րեն թուր­քին: Կա­րեն Ի­գի­թյա­նը նշում է. «44-օրյա պա­տե­րազ­մից հե­տո մեր գե­րի ըն­կած մար­տիկ­նե­րի կեր­պա­րը գնա­լով ա­վե­լի է տա­րած­վում: Հարկ է նշել, որ դե-ֆակ­տո իշ­խա­նու­թյուն­նե­րը հիմք են ըն­դու­նել Ադր­բե­ջա­նի մատ­նան­շած հայ ռազ­մա­գե­րի­նե­րի թի­վը՝ 38, մինչ­դեռ ՄԻ­ԵԴ-ում Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցի­չը բո­լո­րո­վին այլ թիվ է նշում՝ 119 մարդ: Սա ցույց է տա­լիս, որ դե-ֆակ­տո իշ­խա­նու­թյուն­նե­րը հան­րայ­նաց­նում են գե­րի­նե­րի կեր­պա­րը ոչ թե այն պատ­ճա­ռով, որ մտա­հոգ­ված են այդ տղա­նե­րի ճա­կա­տագ­րով, այլ ո­րով­հե­տև նրանք փո­խում են բա­նա­կի մա­սին ըն­կա­լու­մը: Քա­րոզ­չու­թյունն ուղղ­ված է այն կար­ծի­քի ձև­ա­վոր­մա­նը, որ Ադր­բե­ջա­նին և Թուր­քի­ա­յին դի­մադ­րու­թյու­նը հա­վա­սա­րա­զոր է պար­տու­թյան, մահ­վան, գե­րու­թյան և կա­պի­տու­լյա­ցի­ա­յի և ոչ հաղ­թա­նա­կի, ինչ­պես նախ­կի­նում էր»:

Այ­սինքն` հենց գե­րի­նե­րից, այլ ոչ թե հե­րոս­նե­րից են կեր­տում բա­նա­կի հրա­պա­րա­կա­յին դեմ­քը: Իսկ օ­րի­նակ, Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք, փոր­ձա­գե­տի խոս­քով. «Հա­յոց բա­նա­կի կեր­պարն ու դեմ­քը Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հե­րոս, ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող Ռո­բերտ Ա­բա­ջյանն էր, որն ըն­կեր­նե­րի մա­հից հե­տո մի­այ­նակ մնա­լով` նռնա­կով պայ­թեց­րել է ի­րեն ու մո­տե­ցող թշնա­մի­նե­րին: Հե­ռա­խո­սով խո­սե­լով սպա­նե­րից մե­կի հետ՝ նա հայ­հո­յել է նրանց, ով­քեր կհանձ­նեն իր դիր­քե­րը հա­կա­ռա­կոր­դին կամ չեն ա­զա­տագ­րի այն: Մեկ ժամ­վա ըն­թաց­քում հայ մար­տիկ­ներն ա­զա­տագ­րե­ցին Ա­բա­ջյա­նի դիր­քը, որ­տեղ զոհ­վել է­ին Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի մյուս հե­րոս­նե­րը՝ կա­պի­տան Ար­մե­նակ Ուր­ֆա­նյա­նը, ազ­գու­թյամբ եզ­դի ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող Քյա­րամ Սլո­յա­նը, գնդաց­րորդ Անդ­րա­նիկ Զոհ­րա­բյանն ու մյուս մար­տիկ­նե­րը, ո­րոնք չնա­հան­ջե­ցին, չհանձն­վե­ցին, այլ նույ­նիսկ կյան­քի գնով պա­հե­ցին ի­րենց դիր­քե­րը: Ո­րով­հե­տև հաս­կա­ցան, որ նա­հան­ջե­լով նրանք կդա­վա­ճա­նեն ի­րենց ըն­կեր­նե­րին, ո­րոնք կզոհ­վեն ի­րենց փո­խա­րեն: Հենց այս մար­տիկ­ներն է­ին հայ­կա­կան բա­նա­կի կեր­պա­րը` ի դեմս Ռո­բերտ Ա­բա­ջյա­նի»:

Մին­չև Ապ­րի­լյան պա­տե­րազմն էլ բա­նա­կի կեր­պա­րը մարմ­նա­վո­րում է­ին ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի հե­րոս­նե­րը, և դա վճռա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցավ, զի հո­գե­բա­նո­րեն ա­պա­հո­վում էր հաղ­թա­նա­կի ծրագ­րա­վո­րում: Մին­չեւ 2016 թ. Ադր­բե­ջա­նը, մոտ 25 մլրդ դո­լա­րի ներդ­րում կա­տա­րե­լով բա­նա­կում, կար­ծում էր, որ բա­վա­կա­նա­չափ ուժ է կու­տա­կել Ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյու­նը ու­ժա­յին ճա­նա­պար­հով լու­ծե­լու հա­մար: Սա­կայն 4-օրյա ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ցույց տվե­ցին, որ այդ հույ­սերն ի­րա­տե­սա­կան չեն: Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դեն երկ­րորդ օ­րը Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը զի­նա­դա­դա­րի ա­ռա­ջարկ ա­րեց:

Իսկ 2018-ին ար­տա­քին ու­ժե­րը կոն­սեն­սու­սով իշ­խա­նու­թյան բե­րե­ցին պար­տու­թյան կու­սակ­ցու­թյա­նը:

«ԽԱ­ՂԱ­ՂՈՒ­ԹՅԱՆ» ՂԱ­ԶԱԳ­ՐԻ ՍՊԱ­ՍԱ­ՎՈՐ­ՆԵ­ՐԸ

Kakhaghan 

Այն, որ ՔՊ-ական­նե­րը հայ մար­դուն հու­նից հա­նող տա­կան­քա­յին բա­նա­ձև­եր են բստրում, ուղղ­ված է ժե­խին ո­գև­ո­րե­լու և ազ­գին հու­սա­հա­տեց­նե­լու: Հո­վիկ Ա­ղա­զա­րյա­նի պնդում­նե­րը, թե ար­ցախ­ցի­նե­րը կա­րող են թա­լիշ­նե­րի օ­րի­նա­կով գո­յա­տև­ել Ադր­բե­ջա­նում, կամ DJ Է­դո­յի պնդում­նե­րը, թե ՀՀ-ն ո­չինչ չի կա­րող ա­նել Ար­ցա­խի հա­մար` այդ բո­լո­րը Գա­գիկ Մել­քո­նյա­նի նող­կա­լի բա­նա­ձև­ի հետ մի ամ­բող­ջու­թյուն են կազ­մում: Եվ մարդ սկսում է սրտխառ­նոց ապ­րել «խա­ղա­ղու­թյուն» բա­ռից, իսկ սթափ մտա­ծող­նե­րի հա­մար «փրկիչ» և «փրկու­թյուն» բա­ռե­րը վա­ղուց կեղ­տոտ մա­նի­պու­լյա­ցի­ա­յի հո­մա­նիշ են:

Սա­կայն ա­վե­լի նուրբ մե­թոդ­նե­րով գոր­ծող­ներ էլ կան, ով­քեր հան­դես են գա­լիս որ­պես «չե­զոք» փոր­ձա­գետ­ներ: Օ­րի­նակ, Ֆրան­սի­ա­յում բնակ­վող քա­ղա­քա­գետ Կայծ Մի­նա­սյա­նը նշում է, որ Հա­յաս­տա­նի, նա­և Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է շեշ­տը դնեն նրա վրա, որ կա­րո­ղա­նան ա­պա­ցու­ցել, որ Ադր­բե­ջա­նը ռա­սիստ, ֆա­շիստ, ա­հա­բե­կիչ պե­տու­թյուն է: Ինչ­պես նկա­տում է PR-ի փոր­ձա­գետ Հայկ Դեր­զյա­նը. «Որքա­նով է պա­րոն Մի­նա­սյա­նը տե­ղյակ, որ աշ­խար­հի տար­բեր վեկ­տոր­նե­րի ըն­դու­նա­րան­նե­րի մուտ­քի մոտ dic­ta­tor con­trol սար­քա­վո­րում չկա, որ ո­րև­է մե­կին թույլ չտան ներս մտնել, կամ պի­տա­կա­վո­րել: Ադր­բե­ջա­նը և Թուր­քի­ան բազ­միցս հայ­տա­րա­րել են, որ կա­րև­որ դեր են խա­ղում և խա­ղա­լու Եվ­րո­պա­յի գա­զա­մա­տա­կա­րար­ման հար­ցում: Ի՞նչ կա­րող է տալ այս ի­րա­վի­ճա­կում Հա­յաս­տա­նը աշ­խար­հին, որ­պես­զի հա­կակշ­ռի է­ներ­գա­կիր­նե­րին: Պա­տաս­խա­նը կար­ծում եմ ակն­հայտ է: Քա­ղա­քա­գե­տը առն­վազն չպետք է պո­պու­լիզ­մի և սին հույ­սե­րի դաշտ մտնի»:

Այդ նույն քա­ղաք­ագե­տը նա­և պտտում է ծպտյալ նի­կո­լա­կան­նե­րի փչա­ցած ձայ­նապ­նա­կը, թե Լև­ո­նից մին­չև Սերժ ծա­խե­ցին ՀՀ ան­կա­խու­թյու­նը Ռու­սաս­տա­նին, հի­մա մենք պետք է կա­րո­ղա­նանք աշ­խա­տել բո­լոր կող­մե­րի հետ, չպետք է խո­սենք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ընտ­րու­թյան մա­սին: Հայկ Դեր­զյա­նը ի­րա­վա­ցի­ո­րեն հա­կա­դար­ձում է. «Եթե խոս­քը ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյանն է վե­րա­բե­րում, ա­պա Հա­յաս­տա­նը եր­կար տա­րի­նե­րի ըն­թաց­քում ստա­ցել է նա­և անվ­ճար զի­նամ­թերք, իսկ ո­րոշ դեպ­քե­րում նա­և հա­սա­նե­լի գնով զին­տեխ­նի­կա: Ինչ վե­րա­բե­րում է ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մի­ու­թյուն­նե­րին, ա­պա որ­քան էլ մեր ու­նե­ցա­ծը մեզ չբա­վա­րա­րի, այլ տեղ մեղ­րով քսած չէ և ու­նի իր գի­նը, ո­րը ժա­մա­նա­կին վճա­րել են այլ պե­տու­թյուն­ներ: Որ­պես օ­րի­նակ պետք է բե­րել Վրաս­տա­նը, ո­րի ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րը, չնա­յած ի­րենց ժո­ղովր­դի ու­նե­ցած ճնշում­նե­րին, խիստ զգու­շա­վոր են ռուս-ուկրա­ի­նա­կան կոնֆ­լիկ­տում: Սե­փա­կան սխալ­նե­րի վրա չսո­վո­րե­լով հան­դերձ վատ չէր լի­նի այ­լոց սխալ­նե­րը չկրկնել:

Ի հե­ճուկս Կայծ Մի­նա­սյա­նի, Սերժ Սարգ­սյա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյունն ընդ­հա­կա­ռա­կը, ամ­րաց­րել է ՀՀ ինք­նիշ­խա­նու­թյան մա­կար­դա­կը և հա­վա­սա­րակշ­ռել է Ա­րև­մուտ­քի ու Ռու­սաս­տա­նի մի­ջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Դրա հա­մար մեծ ջան­քեր է­ին հար­կա­վոր: Կայ­ծի բե­րած նի­կոլ­նե­րը, որ­պես ներդր­ված թշնա­մա­կան ա­կան` պայ­թեց­րել են հայ­կա­կան ամ­րա­ցող պե­տա­կա­նու­թյու­նը և դրա­նից հե­տո պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը բար­դել նախ­կին­նե­րի վրա, առն­վազն լուրջ չէ»:

Իսկ այդ­պի­սի թշնա­մա­կան ա­կան­նե­րը սպա­սար­կում են այդ թվում և Նի­կո­լի թարմ «եվրո­պա­կան փա­փուկ բար­ձը»` ԵՄ դի­տորդ­նե­րի մա­սին հի­ա­ցա­կան խոս­քի տես­քով: Սա­կայն խուն­տան, բնա­կա­նա­բար, եվ­րո­պա­ցի­նե­րի և ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ աշ­խա­տանք չի տա­նում, որ­պես­զի գե­ղե­ցիկ խոս­քե­րի փո­խա­րեն պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռեն Ադր­բե­ջա­նի դեմ: Աշ­խա­տել հնա­րա­վոր է, օ­րի­նակ Ար­ման Թա­թո­յա­նի աշ­խա­տան­քի շնոր­հիվ Գուգ­լի քար­տեզ­նե­րում լիկ­վի­դաց­վե­ցին Սյու­նի­քի հա­մա­տա­րած թուր­քա­կան տե­ղա­նուն­նե­րը, ին­չը հիբ­րի­դա­յին պա­տե­րազ­մի բա­ղադ­րիչ­նե­րից մեկն է...

Նի­կո­լը կա­րո­ղա­ցավ կոր­ծա­նել Հա­յաս­տա­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ գտնվող տա­րածք­նե­րի 70 տո­կո­սը, Ար­ցա­խի բնակ­չու­թյա­նը դրեց ցե­ղաս­պա­նու­թյան եզ­րին: Կաս­կա­ծի տակ է դրել Հա­յաս­տա­նի բուն գո­յու­թյու­նը: Նա շար­քա­յին գեղ­ցի ա­վան­տյու­րիս­տից վե­րա­ճել է մի­ջազ­գա­յին դա­սի հա­կա­հայ և հա­կա­պե­տա­կան գործ­չի: Հետ­նի­կո­լա­կան Հա­յաս­տա­նում պատժ­վե­լու է նրա գրե­թե ողջ շրջա­պա­տը: Այդ օ­րը պի­տի մո­տեց­նենք բո­լորս, և նվա­զա­գույ­նը դրսև­ո­րենք զրո հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն մեր շրջա­պա­տի նի­կո­լա­կան­նե­րի հան­դեպ:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում