Ռոնալդուն չի լինի «Չելսիի» դեմ խաղի հայտացուցակում. ՄՅՈՒ-ն պաշտոնապես հայտարարել է
ՍպորտՀոկտեմբերի 22-ին, Լոնդոնի «Չելսին» եւ «Մանչեսթեր Յունայթեդը» ուժերը կչափեն ԱՊԼ-ի 13-րդ տուրի շրջանակներում։
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրել է, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս խաղի հայտացուցակում չի ընդգրկվել։
Ակումբը չի ներկայացրել պատճառները, ըստ որոնց Ռոնալդուն չի մեկնելու Լոնդոն։
Ըստ ամենայնի դա կապված է պորտուգալացու` «Տոտենհեմի» դեմ խաղի ավարտից առաջ պահեստայինների նստարանը այնուհետեւ նաեւ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտը լքելու հետ։

