Դրամատիզմը նրանում է, որ Արցախի ժողովուրդը դեռ ՀՀ իշխանություններին էլ պետք է ապացուցի ինքնորոշվելու իր իրավունքը. ԱՀ ԱԺ նախկին նախագահ

Հանդիպում

Ստեփանակեերտ-Բաքու ուղիղ բանակցությունների հնարավորությունների, հայաստանյան իշխանությունների հետ հանդիպման արդյունքների եւ առկա ցավալի իրավիճակի շուրջ «Իրավունքը» զրուցել է «Արցախի ժողովրդավարական կուսակցության» նախագահ, Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

-Պարոն Ղուլյան, կայացավ Արցախի պաշտոնական պատվիրակության հանդիպումները ՀՀ իշխանությունների հետ. որքանո՞վ Ձեզ, որպես կուսակցության ղեկավար, ապա նաեւ արցախցի, բավարարեց այն հավաստիացումները, որ ԱՀ-ի թիկունքում, գաղտնի որոշումներ, փաստաթղթեր չեն ստորագրվելու:

-Եթե որևէ մեկը հինգ տարի առաջ այդպիսի հարց ձևակերպեր, հաստատ նրան այլ որակում կտային: Ցավալի է, բայց այս ամենը իրողություն է. Արցախից, այն էլ պաշտոնական մակարդակով, պատվիրակություն է մեկնում Երևան` պարզելու ղարաբաղյան կարգավորման թեմայով Հայաստանի իշխանությունների կողմից տարվող քաղաքականության իսկությունը: Այս փաստը խոսում է վստահության լուրջ դեֆիցիտի մասին, որ այսօր կա արցախյան հանրության մեջ՝ ՀՀ գործող իշխանությունների հանդեպ:

Ոչ ոք չի թերագնահատում այն բարդ և ծանր աշխատանքը, որ կա Արցախի շահերը պաշտպանելու ճակատում և, հատկապես 2020թ. աղետալի պատերազմից հետո, բայց հենց դրա համար էլ իշխանություններին տված են իրավասություններ, նրանց են հասու բոլոր այն լծակներն ու միջոցները, որ անհրաժեշտ են ազգային շահերը պաշտպանելու համար: Եվ դեռ հարց է, եթե 2021թ. հունիսի 20-ի ընտրություններում օրվա իշխանությունների ծրագիրը Արցախի հետ կապված հարցերում լիներ այլ դրույթներով և մեկ այլ ոճի մեջ, ինչ և ինչպես այսօր հնչեցվում են հրապարակային ելույթներում և միջազգային պարտնյորների հետ, արդյո՞ք կհավաքեին այդքան տոկոս ձայները:

Իրավիճակի դրամատիզմը նրանում է, որ Արցախի ժողովուրդը դեռ ՀՀ իշխանություններին էլ պետք է ապացուցի ինքնորոշվելու իր իրավունքը: Եթե այդպես չէ, ապա թող իրենց հանդիպումներում հենց այդ թեզն էլ դարձնեն իրենց գլխավոր պնդումը: Հակառակ դեպքում մնում է եզրակացնել, որ քաղաքական այն թիմը, որ ամբողջական պատասխանատվություն է ստանձնել հայկական պետության ապագայի համար, ամբողջովին հեռացել է մեր ժողովրդի ազատագրական պայքարի ակունքներից, իսկ դա հղի է լուրջ, կործանարար հետևանքներով:

Ինձ համար, այնպես, ինչպես արցախցիների գերակշիռ մեծամասնության համար, անբավարար են այն հավաստիացումները, որ ներկայացվել են որպես հաստատում այն բանի, թե որևէ գաղտնի պայմանավորվածություններ չեն կարող լինել: Դրա հիմքերը քիչ չեն, բայց միայն երկուսի մասին նշեմ. առաջինը, որ հավաստիացումները կամ լոզունգները մոռանալու նախադեպեր արդեն կան և, երկրորդ, որ այդպես չվարվելու համար բոլորովին ուրիշ քաղաքականություն է պետք վարել. երկու տարվա ընթացքում կարելի էր արժանապատվությունը վերականգնելու երևացող քայլեր անել: Անզորությունը՝ որպես պատճառ բռնելը, որևէ իշխանության դեմք չի զարդարում:

-Պարոն Ղուլյան, ԱՀ ԱԳՆ նախարարը անդրադառնալով Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններին, մասնավորապես ասել է. «Արցախը պատրաստակամ է բանակցել Ադրբեջանի հետ, եթե, նախեւառաջ, վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը»: Որքանո՞վ եք այս պահին ռեալ համարում այդ ձեւաչափով հարցի հետագա քննարկումը:

-Խնդիրը մեր համարել-չհամարելու մեջ չէ. ոչ մեկի կողմից դեռ պաշտոնապես չի հայատարարվել Մինսկի խմբի ձևաչափը չեղարկելու մասին, իսկ այն միակ կառույցն է, որ ստեղծվել է հենց այդ նպատակով, ԵԱՀԿ որոշումների հիմքով, հատուկ նրա համար մանդատներ են մշակվել և այլն:

Ովքեր տեղյակ են ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի նախապատմությանը, կհաստատեն, որ ուղիղ բանակցություններից դեռ անցյալ դարի 90-ական թվականներին հենց Ադրբեջանն է հրաժարվել, և միայն միջազգային միջնորդական կառույցի ներգրավմամբ է վերադարձել բանակցությունների սեղանի շուրջ:

Մյուս պատճառը այսօրվա իրավիճակն է, երբ հակամարտության կողմերի միջև վստահություն չկա իրար հանդեպ: Եթե այդպես չլիներ, Հայաստան-Ադրբեջան ուղղակի բանակցություններ կլինեին, այլ ոչ թե տարբեր միջնորդական նախաձեռնություններ: 2020թ. պատերազմի ժամանակ և մինչ օրս էլ Ադրբեջանի կողմից տարվող ագրեսիվ քաղաքականության պայմաններում ուղիղ բանակցությունների առաջարկությունը անհավասար պայմանների արձանագրում է նշանակելու, իսկ թե ինչի կարող է դա բերել, մանրամասնելու կարիք չեմ տեսնում:

Մի բան էլ ավելացնենք. Մինսկի խմբի միջնորդությունից հրաժարվելը կնշանակի նաև հրաժարվել բանակցային այն ժառանգությունից, որ երկար տարիների ընթացքում ստեղծվել է կողմերին ներկայացվող առաջարկությունների տեսքով: Թե ում է դա ձեռնտու, անզեն աչքով էլ կարելի է տեսնել:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=239245&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ