Տեն Հագը` Ռոնալդուի` պահեստայինների նստարանը եզրափակիչ սուլիչից առաջ լքելու մասին
ՍպորտԱնգլիայի Պրեմյեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։ Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպումը սկսկեց մանչեսթերյան ակումբի պահեստայիններին եւ այդպես էլ խաղաժամանակ չստացավ, ինչի պատճառով մինչեւ մրցավարի սուլիչը` լքեց պահեստայինների նստարանը։ Թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է պորտուգալացու պահվածքի մասին.
«Ես տեսա, որ Ռոնալդուն հեռացավ պահեստայինների նստարանից, բայց չխոսեցի նրա հետ այդ մասին։ Ես դրան ուշադրություն չեմ դարձնում, ուզում եմ կենտրոնանալ թիմի վրա»,- հայտնել է հոլանդացի մասնագետն Amazon Prime-ին։
Մամուլն այսօր արդեն գրում է, որ Ռոնալդուն խաղից հետո չի էլ մտել ՄանՅու-ի հանդերձարան ու հեռացել է, ինչը առանձնապես չի զարմացրել ակումբակիցներին, վերջիններս նշել են իրենց հաղթանակը։

