ՀՖՖ-ն առաջարկ է արել Մարսելինո Գարսիա Տորալին. աղբյուր
ՍպորտԻսպանացի մասնագետ Մարսելինո Գարսիա Տորալը կարող է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին գրում է Vnews.am-ը հղում անելով սեփական աղբյուրին` «Վիվառո Մեդիայի» մարզական մեկնաբան Հայկ Հովհաննիսյանին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկ է կատարել Տորալին: Նա համարվում է Հայաստանի ազգային թիմը գլխավորելու հիմնական թեկնածու, ՀՖՖ-ն այս պահին այլ տարբերակ չի դիտարկում:Մյուս թեկնածուները կդիտարկվեն, եթե 57-ամյա մասնագետի հետ չկարողանան համաձայնության գալ:
Մարսելինո Գարսիա Տորալը գլխավորել է այնպիսի թիմեր, ինչպիսիք են իսպանական «Սևիլիան», «Վիլյառեալը», «Վալենսիան» և Բիլբաոյի «Աթլետիկը»:

