Որպես անհետ կորած որոնվող աղջիկները հայտնաբերվել են
Իրավական
Հոկտեմբերի 17-ին ոստիկանությունը հաղորդել էր 2006 թ. ծնված Հասմիկ Ստամբոլցյանի եւ 2008 թ. ծնված Մերի Արզումանյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ որոնողական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 23.00-ին, նրանք կայարանամերձ հրապարակում հայտնաբերվել եւ ներկայացվել են բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: