Պատմություն ռուս հարբեցողի ու վարկի տակ ընկած հայի մասին. Հայտնի փաստաբանի գրառումը

Իրավական
Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐԱՆԸ ԳՐՈՒՄ Է.
 
Ակնհայտ է, որ Ռուսաստանից, Ուկրաինայից եկած տասնյակ հազարավոր մեր հյուրերը, որոնց մի մասն արդեն Հայաստանում ստացել է կացության իրավունք կամ քաղաքացիություն, իրենց հետ բերել են իրենց բարքերն ու իրենց ապրելու ձևերը։ Լավ է դա, թե վատ, այն մեր տիրույթում չէ, բայց, իրավամբ, լինելով հյուրասեր ազգ, մեր հյուրերը պետք է գիտակցեն, որ Հայաստանում գործում են պարտադիր բարեվարքության որոշ կանոններ, որը խախտելը հյուրերի կողմից անթույլատրելի է:
Դեպքը, որ տեղի է ունեցել, Ռուսաստանի կամ Ուկրաինայի համար ամենօրյա սովորական երևույթ է, Հայաստանի համար զավեշտի հասնող զանցանք կամ հանցանք է։ Որոշ խմբագրումներով ներկայացնում եմ մեր հայրենակցի նամակը։
Մեր շենքի երկրորդ հարկի բնակարանը գնել են Ռուսաստանից եկած մարդ ու կնիկ։ Երկուսն էլ ալկաշ։ Այնպես չի, որ մեզ նեղություն են տալիս, բայց հաճելի չէ, երբ հարևանդ խրոնիկ հարբեցող է:
Օրեր առաջ գիշերվա երկուսի կողմերը շենքի բակում ուժեղ գմփոցից արթնացանք, վազեցինք պատշգամբ։ Ալկաշներից ամուսինը երկրորդ հարկից ընկել էր բակում կայանած տղայիս մեքենայի վրա, ասել Դոգը, արել էր մորմշ։ Վազելով իջանք բակ, տեսնենք ոչ մի վնաս չի ստացել, բայց մեքենան ջարդ ու փշուր էր արել։ Առավոտյան ցույց եմ տալիս մեքենան, ինքը լռում է, կնիկն էլ մի հատ վկայական է ցույց տալիս, որ ալկաշ մարդը ճանաչվել է սահմանափակ գործունակ։ Զանգեցի ոստիկանություն, պատմեցի եղելությունը, ասում են կատակ ես անում: Մի խոսքով հաջորդ օրը թաղայինը եկավ, բարձրացավ հետները խոսեց, ինձ էլ ասաց գնա հատուցում ապահովագրողներից ուզի։ Ապահովագրողները մերժեցին, ասացին ավտովթար չի։ Դիմեցի տարբեր տեղեր, իրավաբանների, ասում են հնարավոր չի: Մեքենան էլ բանկով ենք գնել, բանկն իր փողն է ուզում։
Պատասխան.
Արձանագրեմ, որ տվյալ անձն ալկոհոլը չարաշահելու համար ճանաչվել է սահմանափակ գործունակ, իսկ վերջինիս եկամուտները, այդ թվում՝ աշխատավարձը, տնօրինում է իր կինը, որպես հոգեբարձու։
Օրենքի ուժով նման կատեգորիայի անձիք անգործունակ չեն համարվում, ուստի չեն ազատվում պատասխանատվությունից: Անհրաժեշտ է գնահատել մեքենային պատճառված վնասը, դիմել դատական պաշտպանության, կիրառել հայցի ապահովում՝ վնասի չափով արգելանք կիրառելով դրամական միջոցների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ձեր վերևի հարկի բնակարանի վրա:
Լևոն Բաղդասարյան, փաստաբան
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում