Աղավնոն կարող էինք պահել, բայց որեւիցե մեկի մոտ նույնիսկ այդպիսի նպատակ դրված չէր. Պետրոսյան

Հանդիպում

Ադրբեջանին անգամ առանց մեկ կրակոցի հանձնված Աղավնոյում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ վերջիններից էր, որ լքեց տարածքը: Ինչ տեղի ունեցավ իրականում, նա փակագծեր է բացել «Իրավունքի» հետ զրույցում:

— Դուք Ձեր ընտանիքով մինչեւ վերջին պահը մնացինք Աղավնոյում եւ դեռ կոչ էիք անում բոլորին` գալ, մնալ այդտեղ, որպեսզի միասնական ուժերով պահեիք տարածքը: Ոչ ոք չեկա՞վ:

— Իրականում շատ քաղաքացիներ եկան, բայց գլոբալ առումով ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության նպատակները նույնն էին այս հարցի շուրջ: Բոլորը ֆեյսբուքյան գրառումներ էին անում, բայց որեւիցե մեկի մոտ նույնիսկ նպատակ դրված չէր` Աղավնոն պահելու: Բնական է, անուններ չեմ տա, բայց խորհրդարանական ընդդիմության շատ պատգամավորներ էլ եկան:

— Եկան, նկարվեցին, գնացի՞ն…

— Ի դեպ, շատերը չնկարվեցին, որովհետեւ եթե նրանք եկել էին, պետք է ասեին, թե ինչու չեն ուզում մասնակցել Աղավնոյի պաշտպանությանը: Իսկ եթե մասնակցելու են, ինչու են մասնակցում: Արցախից էլ շատերը եկան: Անընդհատ ուղերձով դիմում էի, որ չեմ կարող շատ բաներ ասել, ու սա էմոցիոնալ քայլ չէ, կա հստակ, ռացիոնալ քայլերի հաջորդականություն, եկեք այստեղ ավելի մանրամասն կասեմ, ում հետաքրքիր է Աղավնոն պահելը: Ու ամենակարեւորն այն էր, որ ով եկել է , որեւէ մեկը չի ասել, թե շանս չկա` իմ ներկայացրած մեթոդոլոգիայով հաջողության հասնելու: Ավելին, ասել են` այո՛, շանս կա, հնարավոր է: Նույնիսկ պատգամավորներից ինձ մեղադրեցին, թե կարող ենք երկարաձգել, պահել Աղավնոն, բայց կստացվի` սա պահում ենք, Սյունիքի միջանցքը տալիս ենք: Ես էլ ասացի` չեմ հասկանում կապը, բայց մի բան, երեւի, գիտեք, որ ասում եք: Չգեներացվեց միտքը` Աղավնոն պահելու, որովհետեւ իմ խորին համոզմամբ` իրականում այդ օրակարգը չկար: Մի քանիսը երբեք իրենց կոմֆորտ զոնայից դուրս չէին գա, իսկ որոշները կարող է ինչ-որ բան ուզենային անել, բայց միայն այնքանով, որքանով կնպաստեր իրենց փիառին: Մյուսներն էլ գուցե մտածում էին, թե մենք ենք առաջ քաշել այս գաղափարը, ու կստացվի, որ ընդունում են մեր օրակարգը: Սակայն, ընդհանրապես այդ օրակարգի խնդիրը չկար, որովհետեւ բոլորին ասել էի, որ իմ խնդիրն այլ է, ես պատրաստ եմ` հենց դուք գաք, ես կստորագրեմ, կհեռանամ, մեկ րոպե հետո ինձ ոչ ոք չի էլ հիշի:

— Ի վերջո, ինչպե՞ս Ձեզ համոզեցին խելոք դուրս գալ Աղավնոյից:

— Ոչ թե մեզ համոզեցին, այլ ամենաառաջին օրվանից դրա մասին ասել էի, որ եթե մարդիկ չգան, Աղավնոն պահելու գործընթացը չգեներացվի, բնականաբար, մինչեւ վերջ մնալու եմ, բայց ես էլ եմ լքելու: Իրականում հենց այդպես էլ եղավ, ամենավերջինը մենք ենք լքել Աղավնոն, որտեղ արդեն 2-3 օր էր ընդհանրապես լույս չկար, կապի միջոցներ չկային, բնակիչ չկար: Մենք դուրս եկանք, երբ արդեն թուրքերը մտնում էին, ինչի մասին ոստիկանները եւ ռուս խաղաղապահները զգուշացրին: Այլեւս իմաստ չկար մնալու, մնայի այնտեղ զոհվեի, ի՞նչ էր դրանից ավելանալու:

— Հիմա՞ էլ եք կարծում, որ Աղավնոն փրկելու տարբերակ իրականում կար:

— Առավել քան համոզված եմ, իսկ այն մարդիկ, ովքեր հակառակն են ասում, ուրեմն` կա՛մ ծանոթ չեն եղել իրավիճակին, կա՛մ էլ այլ շահեր են սպասարկում: Նրանք, ովքեր եկել են Աղավնո, իրենց հարց եմ տվել` պատկերացրեք ձեր տունն է, ունենայիք թեկուզ մեկ տոկոս շանս, որ կարող էիք այն պահել, բայց ձեր ձեռքից վերցնում են, ի՞նչ կանեիք: Բնական է, փողոցում էլ կքնեիք, ամեն ինչ էլ կանեիք, բա ինչո՞վ է տարբերվում, որ Աղավնոյի համար ոչ ոք չարեց: Հերթականությամբ լուծումն առաջարկել եմ: Իրավիճակը հետեւյալն էր` մի կողմից` Ադրբեջանն էր, որը պահանջում էր, մյուս կողմից` Հայաստանի իշխանությունն էր, որը պատրաստ էր տալ, երրորդ կողմը հասարակությունն էր, որն անտարբեր էր, չորրորդ կողմում` ռուս խաղաղապահն էր: Առաջարկս այն էր, որ եթե այս մեկը ուզում է, մյուսը տալիս է, ուրեմն` ցույց տանք, որ իշխանությունը չի ներկայացնում հասարակությանն Արցախի հարցում եւ պահենք Աղավնոն: Ռուս խաղաղապահները փակուղու մեջ էին, իրենք ամեն օր գալիս էին, մարդահամար էին անում, ինձ հետ էին հանդիպում, ԲՏՌ էին մտցրել, «շլագբաուն» էին դրել, իրական հողի վրա փոփոխություններ էին տեղի ունենում: Սա բոլորն են տեսել, ովքեր եկել են: Մինչդեռ ստացվեց, որ մեկը ուզում է, մյուսը տալիս է, երրորդն անտարբեր է, իսկ չորրորդն ասում է` բոլորդ տալիս եք, եկել եք ինձնից ի՞նչ եք ուզում: Ես ասում էի` ժողովո՛ւրդ, եկեք այստեղ ձեր բողոքը ներկայացրեք, որ տեսնեն, թե ինչպես է հասարակությունն ընդդիմանում: Մենակ հրապարակում միտինգ անելով ու Ֆեյսբուքում գրառում կատարելով` հողը չեն պահում, եկեք գոնե Բերձորում միտինգ արեք: Ամեն ինչով ապահովում էինք` վրաններ, մնալու տեղ, տեղափոխում, սնունդ, ընդամենը պետք էր դուրս գալ կոմֆորտ զոնայից եւ գործով զբաղվել: Մի քանիսն էլ եկել զգուշացնում էին, թե` գիտե՞ք այստեղ ինչ վտանգներ կան, ասում էի` եթե գիտեմ, ես գիտեմ, որովհետեւ դուք երկու ժամով եք եկել, ես այստեղ եմ մնում: Ամբողջ ադրբեջանական մամուլը գրում էր, որ հարված կհասցնեն, ու ես ասում էի, որ իմ մանկահասակ երեխաների հետ ֆիզիկապես ամենավերջինը ես կարող եմ այստեղից դուրս գալ: Թեպետ բոլորն անդրադարձան այս հարցին, բայց այդպիսի միջավայր չձեւավորվեց, որ Աղավնոյում իրականում գործընթաց է տեղի ունենում: Շատ տարբեր անհատներ գալիս էին այնտեղ ու ասում էին` եկել ենք իրականում տեսնենք այսպիսի բան կա՞, թե չէ, մարդիկ մտածում էին մենք էլ ենք եկել նկարվելու, բայց մարդիկ գալիս էին ու համոզվում, մեզ էլ վստահեցնում էին, թե կգնան, կպատրաստվեն, կվերադառնան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=239160&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ