Գրեթե 70-ամյա Բրիջիթ Մակրոնը հիացրել է երկրպագուներին իր նորաձև արտաքինով
Ախ կանայք
Ֆրանսիայի առաջին տիկինը պաշտոնական միջոցառման համար ճիշտ հանդերձանք է ընտրել։ Եթե աշնանային հագուստի ընտրության հարցում հեշտ է կողմնորոշվել, ապա կոշիկների դեպքում ամեն ինչ մի փոքր ավելի բարդ է։ Սովորաբար կանայք նախընտրում են կրել այնպիսի կոշիկներ, որոնցով կարելի է գնալ և խնջույքի, և զբոսնելու, և հանդիպումների: Իհարկե այս իրավիճակներում սովորաբար փրկության են գալիս սպորտային կոշիկները կամ օքսֆորդները, սակայն Բրիջիթ Մակրոնը գտել է մեկ այլ հետաքրքիր տարբերակ, որը տեղին կլինի նույնիսկ գրասենյակում, գրում է Pulse-ը։
Օրերս Ֆրանսիայի առաջին տիկինը հանդիպել է ուսանողների հետ։ Փարիզում արդեն բավականին զով է, ուստի Բրիժիթը բավականին տաք, բայց, միևնույն ժամանակ, ոճային և նույնիսկ մի փոքր գործնական հագուստ է կրել։
Նա համադրել է սև բլուզը համապատասխան նեղ տաբատի հետ՝ ավելացնելով ուղտի գույնի բաճկոն և թավշյա երկարաճիտ կոշիկներ՝ հաստ կրունկներով: Դրանք հիանալի կերպով համադրվում են ոչ միայն տաբատների, այլև զգեստների, ինչպես նաև կիսաշրջազգեստների հետ: Եվ այս ամենը՝ շնորհիվ ճիշտ գույնի։ Նրանք գրեթե աննկատ տեսք ունեն ոտքի վրա, ուստի դրանք գործնականում տեսողականորեն չեն կրճատում հասակը:
Ի դեպ, Բրիջիթի հանդերձանքը ևս մեկ անգամ նախագծված է՝ ընդգծելու նրա սլացիկ կազմվածքը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջին տիկինը մյուս տարի կնշի իր 70-ամյակը, սակայն դժվար է հավատալ դրան, քանի որ նա աներևակայելի մարզական և գեղեցիկ կազմվածք ունի։ Եվ այս ամենը՝ շնորհիվ պատշաճ սնվելու և սպորտի:




