Շեքսպիրյան միջազգային փառատոնը կոչ է անում դադարեցնել ագրեսիան եւ պահպանել մշակույթը

Տեսանյութեր

Թերեւս մշակույթը մնացել է միակ հարթակը, որտեղ Արեւմուտքն ու Ռուսաստանը կարող են հայտնվել մեկ սեղանի շուրջ: Հենց այսպես՝ մեկ սեղանի շուրջ Ռուսաստանից եւ Գերմանիայից ժամանած հյուրերի մեջտեղում նստած՝  Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի տնօրեն ԿԱՐՈ ԲԱԼՅԱՆՆ ազդարարեց փառատոնի արդեն 16-րդ մեկնարկի մասին: Այս տարի այն կանցկացվի հոկտեմբերի 17-ից 22-ը, ընդ որում՝ հատուկ շեշտադրումով:

«Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայից հետո՝ «Մենք» կազմակերպության հետ միասին որոշեցինք, որ ակցիա-փառատոն պետք է լինի, որպեսզի մեր ձայնը լսելի դառնա միջազգային հանրությանը, ուստի՝ հանդես ենք գալիս #SaveCulture #StopAggression կոչերով»,-  ասաց տնօրեն Կարո Բալյանը:

Նշենք, որ փառատոնի բուն մեկնարկը տրվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացմամբ, որի բեմադրող բալետմայստերը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադովն է:

Այս տարի փառատոնը կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի եւ հյուրի՝ նրանց թվում են հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոների տնօրեններ Իտալիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Ֆրանսիայից։ Երեւանյան 11 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 19 ներկայացում ՝18 թատերախմբի մասնակցությամբ։

Երեւանի Շեքսպիրյան 16-րդ միջազգայինթատերական փառատոնի հեդլայներ կդառնան Սանկտ-Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի «Ձմեռային հեքիաթ» (Ռուսաստան) եւ IM Perfect թատերախմբի «Ռոմեո եւ Ջուլիետ» (Իտալիա) ներկայացումները։ Ներկայացում կցուցադրվի նաեւ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնիբեմում Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնը (Ռուսաստան) կներկայացնի «Լիր արքան»։ Փառատոնի շրջանակում կանցկացվի նաեւ հատուկ ծրագիր «FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների եւ անկախ թատերախմբերի համար։

Փառատոնի օրերին կանցկացվեն վարպետաց դասեր։ Ի դեպ, Երեւանի Շեքսպիրյան փառատոնը ձեռք է բերել բացառիկ համաձայնություն փառատոնի օրերին վարպետաց դասեր կվարի հայտնի թատերական ռեժիսոր, մանկավարժ, մի շարք թատերական մրցանակների դափնեկիր Յուրի Բուտուսովը (ՌԴ)։ Սա աննախադեպ հնարավորություն է  հռչակավոր ռեժիսորի հետ շփվելու համար։

Հիշեցնենք, որ Երեւանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է, միակ Շեքսպիրյան փառատոնն՝ ամբողջ ԱՊՀ-ում: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում