Մ23 ԱԱ. Մալխաս Ամոյանը` աշխարհի չեմպիոն
ՍպորտԻսպանիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը նվաճեց ոսկե մեդալ։ Հայ ըմբիշը մրցաշարի եզրափակչում գոտեմարտել է մոլդովացի Ալեքսանդր Գուտուի հետ և 7-2 հաշվով վստահ հաղթանակ տարել։
Ամոյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ հաղթել է Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիին (1։1), 1/8 եզրափակչում 3։0 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է ղրղըզ Ակիլբեկ Տալանտբեկովին, իսկ կիսաեզրափակչում 9։5 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ճապոնիայի ներկայացուցչի նկատմամբ:

