Դաժան ծեծի է ենթարկվել Էդգար Ղազարյանը
ՆերքաղաքականՔիչ առաջ իր տան մոտ դաժան ծեծի է ենթարկվել քաղաքական գործիչ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ։ Նրան տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց։
«Էդգար Ղազարյանը Էրեբունի կլինիկայում անցել է համալիր ստուգում։ Կյանքին սպառնացող վնասվածքներ չկան։ Գլխի հատվածում ունի վնասվածք եւ հիմա բժշկական կարեր են դրվում։ Բժիշկները վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ըստ նախնական տեղեկությունների, Էդգարի վրա իր տան շքամուտքում հարձակվել են երկու տղամարդ, որոնց Էդգարը չի ճանաչել», - այս մասին տեղեկացնում է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:

