Մ23 ԱԱ-2022. Մալխաս Ամոյանը կպայքարի ոսկե մեդալի համար
ՍպորտԻսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը դուրս եկավ եզրափակիչ:
77 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Ամոյանը մրցեց ճապոնացի Նաո Կուսակայի հետ եւ կամային հաղթանակ տարավ 9:5 հաշվով:
Հիշեցնենք, որ Ամոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից:

