Ով կգլխավորի «Ինտերը» հաջորդ մրցաշրջանում
ՍպորտTodofichajes-ի փոխանցմամբ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կհեռանա թիմից։ Իսկ միլանյան ակումբի ղեկավարությունը մտադիր է թիմ հրավիրել Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին։
Ինձագիի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին։ Նշենք, որ նույն ժամանակ էլ ավարտվում է Սիմեոնեի պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ։

