Հայկական եռագույնը ծածանվեց ռուսական բեմում

Տեսանյութեր

ՌԴ Մոսկվայի մարզի Դմիտրովի շրջանի Գորկի 25 զինվորական քաղաքում կայացավ համերգ` նվիրված  տեղի Մշակույթի տան 10-ամյակին: Համերգին մասնակցում էին նաեւ «Անուշ» ազգային պարի համույթի սաները, ինչի մասին «Իրավունքը» զրուցել է համույթի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

Կբացե՞ք փակագծեր՝ արդեն տեղի ունեցած համերգային ծրագրի եւ Ձեր համույթի մասնակցության մասին:

— Արդեն յոթ տարի է, ինչ մենք Մշակույթի տան համերգային ծրագրերին մասնակցում ենք` ներկայացնելով Հայաստանը: Համերգը տեւեց երկու ժամից ավելի: 40 ելույթ ունեին, որից մեկը մենք էինք: Հայկական Եռագույն դրոշը ծածանելով՝ պարեցինք Արա Գեւորգյանի «Արտաշատ» ստեղծագործության ներքո: Փորձում ենք որտեղ էլ լինել, հայկական դրոշը բարձր պահել: Ամեն ինչ անցավ շատ լավ: Համերգից հետո մեզ հրավիրեցին նոյեմբերի 4-ին Միասնության օրվան նվիրված համերգին: Այդ օրը ամեն երկիր ներկայացնելու է իր մշակույթը: Մենք ներկայացնելու ենք մեր երկիրը` Հայաստանը:

Ռուսաստանում պատերազմական դրություն է: Ինչպիսին է համույթի հաճախելիությունը, այն տարբերվո՞ւմ է մյուս տարիներից:

— Ստուդիայի հետ կապված չէի ասի, որ հաճախելիության առումով շատ մեծ փոփոխություններ կան, որովհետեւ ամեն դեպքում մարդիկ փորձում են ապրել:

— Իսկ ռուս ազգի ներկայացուցիչներ կա՞ն «Անուշ» ազգային պարի համույթում:

— Ներկա պահին մի հոգի է, բայց նախկինում եղել են:

— Պատերազմական իրավիճակը Ռուսաստանում ապրող հայերի հոգեվիճակի վրա ինչպե՞ս է ազդել:

— Գրեթե նույնկերպ է...  Ինչքան անհանգստանում ենք Հայաստանի, նույնքան էլ՝ Ռուսաստանում տիրող պատերազմական իրավիճակի համար, քանի որ ներկա պահին այստեղ ենք ապրում, եւ Ռուսաստանը մեզ համար երկրորդ հայրենիք է: Ինձ թվում է, որ սա բոլորիս էլ հուզում է, եւ աղոթում ենք, որ պատերազմական այս օրերը շուտ վերջանան:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Դմիտրով-Երեւան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում