«Ռեալը» վստահորեն հաղթեց «Բարսելոնային»(տեսանյութ)
ՍպորտԻսպանիայի առաջնության 9-րդ տուրում կայացավ ամենակարեւոր ֆուտբոլային հանդիպումներից մեկը` Էլ կլասիկոն։ Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց եւ հաղթեց «Բարսելոնային» 3:1 հաշվով։
Արքայական թիմի գոլերը խփեցին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն եւ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։ Հաշվի տարբերությունը կրճատեց կատալոնական թիմի իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։
«Ռեալը» 25 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» հետ մնաց 3 միավորով եւ երկրորդն է։
Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր
«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 3:1 (տեսանյութ)

