Գոռ Մինասյանը Բահրեյնի հավաքականի կազմում դարձել է Ասիայի չեմպիոն և ռեկորդակիր
ՍպորտՕլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը ծանրամարտի Բահրեյնի հավաքականի կազմում նորամուտը նշեց չեմպիոնության:
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած Ասիայի առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ) Մինասյանը երկամարտոմ գրանցեց 452 կգ (210+242): Պոկում վարժությունում (210 կգ) ու երկամարտում նա սահմանեց Ասիայի ռեկորդ, իսկ հրում վարժությունում երկրորդն էր: Արդյունքում գյումրեցի մարզիկը նվաճեց ոսկե մեդալ։
Երկրորդ տեղը գրավեց իրանցի Ալի Դավուդին, որը երկամարտում գրանցեց 438 կգ (195+243): Բրոնզե մեդալակիր դարձավ Իրանի մեկ այլ ներկայացուցիչ Մոհսեն Դադրասասլը՝ 407 կգ (190+117):
Հիշեցնենք, որ Գոռ Մինասյանն այս տարի էր որոշել փոխել մարզական քաղաքացիությունը

