ՀՀ քաղաքացու անձնագիր անգամ թուրքին ու ադրբեջանցուն կարող է «վաճառել» իշխանական հայտնի հիմնադրամը

Իրավական

ՀՀ քաղաքացու անձնագիր անգամ թուրքին ու ադրբեջանցուն կարող է «վաճառել» իշխանական հայտնի հիմնադրամը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այսօր շատերն անդրադարձել են արդեն ՀՀ քաղաքացություն ստանալու իրավունք ձեռք բերելու պարզեցված կարգ նախատեսող փոփոխությունների նախագծին։ Շատերին զայրացրել էր փաստը, որ 150 հազար ԱՄՆ դոլար գումար ներդնելով, ցանկացած ոք (համաձայն նախագծի՝ առանց ազգային խտրության) կկարողանա ստանալ ՀՀ քաղաքացիություն։ ԱՌԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ, ԷԹՆԻԿ տարբերության՝ թուրք, ադրբեջանցի, պակիստանցի…Հանրային քննարկման ներկայացված որոշման նախագծում «անմեղ» ձեւակերպված է նպատակը՝ «Նախագծի ընդունման արդյունքում կապահովի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհելը»: ( https://www.e-draft.am/projects/4835 )

Բայց այս «անմեղության» քողի տակ ահա թե ինչ է թաքնված։

Առաջարկի համաձայն, անձիք, որոնք 150 հազար դոլար գումար կներդնեն ինչ-որ բիզնես ծրագրում, կստանան ՀՀ քաղաքացու անձնագիր` ընտրելու, սեփականության ու հող գնելու, Հայաստանի ապագան որոշելու իրավունք։

ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու (այն է՝ գնելու) այս շարքի չափորոշիչներում առաջին իսկ կետով ամրագրվում է, որ ՀՀ քաղաքացի կարող է դառնալ 1) կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով դրամական միջոցների անհատույց տրամադրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով։ ( https://www.e-draft.am/projects/4835/about )

Պարզ ասե՞նք՝ Փաշինյանի ընտանիքի «Իմ քայլը» հիմնադրամին 150 000 ԱՄՆ դոլարի չափով նվիրատությունը բավական է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

«Դանդաղ ու զգույշ» քայլերով իշխանություններն եկել ու հասել են այս նախագծին։ Նախ՝ 2022 թվականի աշնանը Ազգային Ժողովում դեռ 1995 թվականի նոյեմբերի 6-ին ընդունած օրենքում կատարել են փոփոխություն ու նախկինում ահմանված դրույթը, թե «ՀՀ քաղաքացիություն կարող են շնորհել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց…» ու այն պարզեցրել են: ( http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft...)

Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձ են սկսել համարել իրենց կուռք փողը, դոլարը։ Այն էլ՝ ինչ որ 150 հազար դոլարը։ Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձ են նախատեսում համարել իշխանական հիմնադրամին գրեթե երեւանյան մի փոքրիկ խանութի ձեռք բերման համար, սրճարանի կառուցման համար անհրաժեշտ գումարին համարժեք փող տվողին։

Սա է սրանց պատկերացումը Հայրենիքի, Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացիության մասին։

Բա ասում են, թե դավաճան չեն։ Նեղանում են, երբ դավաճան ենք ասում»,- գրել է նա։

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)